Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուրախացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նվերը: Տեսանյութը Twitter-ի իր էջում հրապարակել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Ալեքսանդր Կոտսը:
Կադրերը նկարահանվել են երկու առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Մերկելին հանձնել են տուփ, որից նա հանել է ոսկեզօծ հայելի: Նա ուրախությամբ նայել է իրեն հայելու մեջ և այն նորից դրել տուփի մեջ։