Շանհայում բուժվել է 2019-nCoV կորոնավիրուսով առաջին անձը: Այս մասին հաղորդել է Sina գործակալությունը։
Չեն անունով 56-ամյա հիվանդին բուժել են քաղաքային հիվանդանոցում: Նշվում է, որ նրա ինքնազգացողությունը աստիճանաբար բարելավվում է. վեց օր շարունակ նրա ջերմաստիճանը պահպանվել է նորմայի սահմաններում, իսկ կորոնավիրուսի նոր թեստերը բացասական արդյունք են ցույց տվել: Բժիշկները դուրս են գրել հիվանդին և նրան ուղարկել տուն:
Գործակալությունը գրում է, որ Չենը երկար ժամանակ ապրել է Ուհան քաղաքում, որը համարվում է չինական մահացու վիրուսի ծննդավայրը: Հունվարի 10-ի երեկոյան նրա ջերմությունը բարձրացել է, և կինը դիմել է քաղաքի հիվանդանոց: Երկու օր անց Չենը տեղափոխվել է Շանհայ, որտեղ բուժվել է: Քաղաքի համար սա հիվանդության առաջին դեպքն էր։