Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Ինչքան ապրեմ, կանգնելու եմ այդ ընտանիքների կողքին». Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործի դատաքննությունն ավարտվում է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի  Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում էր ճանապարհային  ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը  4 -ն անց  40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

Ճանապարհի այդ հատվածում, ըստ մեղադրանքի, թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից «BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը կամովին ներկայացել է քննչական բաժին ու ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Դատաքննությունը հասել է ավարտական փուլին:

Նախ՝ կողմերը ներկայացրին դատաքննությունը լրացնող միջնորդություններ:

Մեղադրող դատախազ Ա. Մարգարյանը դատարանին ներկայացրեց «BMW-X6»  մեքենայի «GPS» սարքի հուսալի աշխատանքը հավաստող փաստաթուղթ: Մեղադրողն ասաց, որ փաստաթուղթը ձեռք է բերել սարքն արտադրող ընկերության պաշտոնական կայքից, փաստաթուղթը պատշաճ թարգմանված էր: Մեղադրողը նշեց, որ տվյալ փաստաթուղթն ապացուցողական նշանակություն ունի, հաստատում է, որ հավաստի են սարքի միջոցով Սարգիս Վարդանյանի վարած մեքենայի արագության վերաբերյալ ստացված տվյալները, որոնք նախաքննական մարմինը հաստատված է գնահատել ու ներառել մեղադրանքի ծավալում: Խոսքն այն մասին է, որ վթարին նախորդող պահին Սարգիս Վարդանյանը մեքենան վարել է շուրջ 113 կմ/ժ արագությամբ՝ գերազանցելով թույլատրելի՝ 60 կմ/ժ արագությունը: Մեղադրողը հիշեցրեց, որ վթարի պահին Սարգիս Վարդանյանի կողքին նստած ուղևորուհին ևս դատարանում հստակ ասել է, թե նայել է արագության ցուցիչին ու տեսել է, որ Սարգիսը մեքենան վարում է 120 կմ/ժ արագությամբ:

Կողմերը չառարկեցին, որ մեղադրողի ներկայացրած փաստաթուղթը կցվի քրեական գործին: Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Լ. Հովհաննիսյանը նշեց, որ պաշտպանական կողմը չի էլ վիճարկում հիշյալ սարքի տվյալները:

Դատարանը փաստաթուղթը կցեց քրեական գործին:

Այնուհետև մեղադրողը հանդես եկավ իր խոսքով՝ «միջնորդություն-հայտարարությամբ»:

Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրված երկու հոդվածով, որոնցից ՀՀ քրեական օրենսգրքի 244 հոդվածով առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետը լրացել է: Խոսքը պատահարի վայրը լքելու, դեպքի վայրից հեռանալու մեղադրանքի մասին է: Պատահարը տեղի է ունեցել 2018 թվականի հունվարի 8-ին, և 2020 թվականի հունվարի  8-ին տվյալ արարքի վաղեմության ժամկետը լրացել է: Դա հիմք է այդ մասով ամբաստանյալի քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործի մասը կարճելու համար, եթե ամբաստանյալը համաձայն է, որ իր քրեական հետապնդումը դադարեցվի ո՛չ արդարացման հիմքով: Ամբաստանյալի համաձայնության դեպքում մեղադրողը պատրաստակամություն հայտնեց անմիջապես միջնորդելու, որ նրա քրեական հետապնդումը նշված հոդվածով դադարեցվի, քրեական գործի մասը կարճվի:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները չառարկեցին՝ նշելով, որ ասվածը բխում է օրենքից:

Դատարանը տվյալ հարցի պարզաբանում կատարեց ամբաստանյալի համար:

Ամբաստանյալն առանց երկմտելու հայտարարեց. «Չեմ առարկում, եթե օրենքը թույլ է տալիս, համաձայն եմ, որ վաղեմութան ժամկետը լրանալու հիմքով իմ քրեական հետապնդումը դադարեցվի»:

Դատարանը ստուգեց և պարզեց, որ դեպքի օրվանից մինչ օրս Սարգիս Վարդանյանի վերաբերյալ որևէ այլ քրեական գործի քննության վերաբերյալ տվյալներ չկան, այսինքն՝ վաղեմության ժամկետի ընդհատում չի եղել:

Մեղադրողը ներկայացրեց միջնորդությունը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, քիչ անց հրապարակեց որոշումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 244 հոդվածով Սարգիս Վարդանյանի քրեական հետապնդումը դադարեցվեց, քրեական գործի մասը կարճվեց՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լ. Հովհաննիսյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի երեխայի ծննդյան վկայականը. երեխան ծնվել է պատահարից հետո՝ 2018 թվականի մարտին:

Այնուհետև ամբաստանյալի շահերի պաշտպանը հայտնեց, թե ամբաստանյալի հարազատները ՌԴ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն էին դիմել ու ներկայացրել տվյալ պատահարի վերաբերյալ նյութերն ու տեսագրությունները՝ էլեկտրոնային կրիչով: Ստացվել է ռուս փորձագետների եզրակացությունը այս գործով, որի համաձայն՝ Սարգիս Վարդանյանը տեխնիկական հնարավորություն չի ունեցել արգելակելու և պատահարը կանխելու:

Պաշտպանը խնդրեց հիշյալ փաստաթուղթը, որ պատշաճ թարգմանված էր, կցել քրեական գործին:

Մեղադրողը հայտարարեց, թե նախ պետք է մանրամասն ծանոթանա այդ եզրակացությանը, և միգուցե անհրաժեշտություն առաջանա փորձագետներին դատարան հրավիրելու, քանի որ պաշտպանի կողմից եզրակացության եզրափակիչ մասի ներկայացումից արդեն մեղադրողը ֆիքսել էր, որ ռուս փորձագետների կողմից ճիշտ չի հաշվարկվել երթևեկության համար վտանգն առաջանալու պահը:

Սակայն ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը միգուցե իր պաշտպանի համար էլ անսպասելի հայտարարություն արեց: Նա նշեց, որ ինքն ընդունում է առաջադրված մեղադրանքը, ընդունում է քրեական գործում առկա փորձագիտական եզրակացության հետևությունները և պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունն ինքը չի ցանկանում ներկայացնել, այսպես ասած՝ հետ է վերցնում միջնորդությունը…

Դատարանը այս հանգամանքով պայմանավորված՝ պաշտպանի միջնորդությունը հանեց քննարկումից:

Այնուհետև դատարանը հայտարարեց դատաքննության ավարտը:

Կողմերը պատրաստ էին ճառերով հանդես գալուն:

Մեղադրող Ա. Մարգարյանը նշեց, որ գործի քննությամբ հաստատվել է Սարգիս Վարդանյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Մեղադրողը կանգ առավ այդ մեղադրանքը հաստատող ապացույցների վրա, մեջբերեց Վճռաբեկ դատարանի համապատասխան նախադեպային  որոշումները: Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ մեղադրողը նշեց, որ նրա խնամքին է մանկահասակ երեխան: Ծանրացնող հանգամանք մեղադրողը չարձանագրեց, միաժամանակ նշեց, որ պատահարի արդյունքում երկու երիտասարդ ոստիկաններ են զոհվել, ամբաստանյալի նկատմամբ պատիժ սահմանելիս դատարանը պետք է հաշվի առնի պատահարի ծանր հետևանքները, ինչպես նաև Սարգիս Վարդանյանի հետհանցավոր վարքագիծը: Թեկուզ պատահարի վայրը լքելու մեղադրանքի մասով քրեական հետապնդումը րոպեներ առաջ դադարեցվեց, բայց այդ վարքագիծը բացասական է բնութագրում ամբաստանյալի անձը՝ ըստ մեղադրողի:

Բացի այդ, մեղադրողն ընդգծեց արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը՝ քաղաքում թույլատրելի արագությունը կրկնակի գերազանցող արագությամբ երթևեկելը: Ըստ մեղադրողի՝ այո, պատահարի առաջացումը պատճառահետևանքային կապով կապվում է ՃՈ մեքենայի վարորդի կողմից թույլ տրված խախտման՝ կարմիր լույսի առկայությամբ խաչմերուկ մուտք գործելու հետ: Սակայն եթե Սարգիս Վարդանյանը երթևեկեր 60 կմ/ժ արագությամբ, նա միգուցե հասցներ խուսափել բախումից կամ՝ բախումի դեպքում, միգուցե,  հնարավոր լիներ խուսափել զոհերից կամ գոնե՝ մեկ զոհից…

Մեղադրողը միջնորդեց. Սարգիս Վարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով՝ 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Սարգիս Վարդանյանից հօգուտ պետբյուջեի՝ բռնագանձել շուրջ 537 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Մեղադրողի միջնորդությանը միացավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Զ. Վարդանյանը: Նա նշեց, թե տուժողի իրավահաջորդին տանջում է կասկածը, որ վթարի պահին Սարգիս Վարդանյանը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում, այդ հանգամանքը փաստաթղթային հաստատում չունի, բայց մինչև պատահարը ընկերախմբի հետ Սարգիս Վարդանյանի կողմից ալկոհոլ օգտագործելու մասին հայտնել են վկաները:

Տուժողի իրավահաջորդը նույնպես շեշտը դրեց արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանի վրա, ընդգծեց արագության թույլատրելի չափի կրկնակի գերազանցումն ու առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարելը Սարգիս Վարդանյանի կողմից:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ռ. Բալոյանը նույնպես ընդգծեց, որ պատահարի ողբերգական ելքի պատճառը բարձր արագությունն է: Միաժամանակ Ռ. Բալոյանը հայտնեց, որ ամբաստանյալի հարազատների կողմից ամբողջությամբ հատուցվել է երկու տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված քաղհայցերի պահանջները: Այնպես որ՝ պատժի նշանակումը Ռ. Բալոյանը թողեց դատարանի հայեցողությանը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Լ. Հովհաննիսյանը խոսքը սկսեց վշտակցություն հայտնելով տուժողների ընտանիքներին ու հարազատներին: «Արդյո՞ք Սարգիս Վարդանյանը կցանկանար, որ նման ողբերգություն տեղի ունենա: Նա լավ ծանոթ է եղել տուժողներին, լավ հարաբերությունների մեջ է եղել նրանց հետ…»: Պաշտպանը հիշեցրեց, որ ըստ ամբաստանյալի՝ նա  դեպքի վայրից հեռացել է՝ կնոջ վատառողջության վերաբերյալ  հեռախոսազանգ ստանալու պատճառով, բայց մի քանի ժամ անց կամովին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին ու ոչ մի խոչընդոտ չի ստեղծել գործի քննության համար:
Պաշտպանը նույնպես ընդգծեց տուժողների իրավահաջորդների ներկայացրած քաղաքացիական հայցերն ամբողջությամբ հատուցելու հանգամանքը: Ամբաստանյալի պահանջով են վնասը հատուցել այն չափով, ինչ չափով պահանջել են տուժողները՝ շեշտեց պաշտպանը և մեղմ պատիժ միջնորդեց իր պաշտպանյալի համար:

Պետք է նշել, որ այս փաստաբանը՝ Լեռնիկ Հովհաննիսյանը, որ գործի քննությանը ներգրավվեց  վերջին շրջանում, բավական արժանապատիվ կեցվածք տվեց պաշտպանական մարտավարությանը, ինչով նպաստեց, որ դատական քննությունը դուրս գա անհարկի տեղապտույտից:

Ամբաստանյալ  Սարգիս Վարդանյանը զգացմունքային ճառ ասաց: Պետք է նշել, որ այս գործի դատաքննության սկզբից մինչ այժմ ակնհայտ դրական փոփոխություններ են առկա նրա պահվածքում, խոսքում, զղջման կերպի մեջ: Տեսանելի է, որ դեպքը,  անազատության մեջ անցկացրած երկու տարիները ինչ-որ տեղ հասունացրել են երիտասարդին, կյանքի իրական կողմն են նրա համար բացահայտել… Դատական պրակտիկայում ամբաստանյալների մոտ նման ներքին տեղաշարժ հաճախ չէ, որ նկատելի է լինում…

Սարգիս Վարդանյանն ասաց.   «Իմ համար էլ է սա դժբախտ պատահար: Ես չէի ցանկանա, որ նման պատմության մեջ ընկնեի,  որ մարդկանց տներում դժբախտություն  լիներ, ես ցավակցում եմ տուժողների ծնողներին ու պարտավորվում եմ՝ ինչքան ապրեմ, գոյատևեմ, կանգնելու եմ նրանց ընտանիքների կողքին… Միանում եմ պաշտպանիս ճառին… Գիտեմ, որ գումարով մարդկային կյանքերը հետ չես բերի, մենք զուտ ներկայացված քաղհայցի պահանջներն ենք բավարարել… Ես շատ կուզեի հետ բերել տուժողներին, բայց չեմ կարող… Մեկ ուրիշ դատարանում քննվել է տուժող Արեգի երեխային մինչև չափահաս դառնալը իմ կողմից նյութական աջակցություն ցույց տալու հայցը, այն բավարարվել է, ու ես բողոք չեմ ներկայացրել, քանի որ խոսքը երեխային է վերաբերում…»:

Իր վերջին խոսքում Սարգիս Վարդանյանն ասաց. «Ես համոզվել եմ, որ այս դատաքննությունն ընթանում էր օբյեկտիվորեն… Վստահ եմ՝ օբյեկտիվ դատական ակտ է կայացվելու…»:

Դատական ակտը կհրապարակվի հունվարի 29-ին:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում