Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը YouTube-ում հրապարակել է “Everything I wanted” երգի տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է եղբոր՝ Ֆինեասի հետ, որը նրա հիթերի մեծամասնության հեղինակն է՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
Վաղ առավոտյան նրանք ավտոմեքենայով գնում են լողափ: Բայց արշալույսը դիմավորելու փոխարեն Բիլլին սեղմում է գազի ոտնակը և սուզվում օվկիանոսի մեջ: Բայց հերոսները չեն խեղդվում. նրանք շարունակում են շարժվել, բայց արդեն ջրի տակ:
Մի քանի ժամում տեսահոլովակը, որի ռեժիսորը Այլիշն է, հավաքել է հինգ միլիոն դիտում և գրեթե մեկ միլիոն հավանում: «Սա լավագույն երգն է, որ ստեղծել է Բիլլին»,- գրել է @Rayna Mae անունով օգտատերը։
«Կոմպոզիցիան ինձ ստիպեց գիտակցել, որ հարկավոր է միշտ ընկերոջ հետ մնալ»,- ընդգծել է @heyy harveyy-ն: «Այս աշխատանքն իսկական արվեստ է»,- մեկնաբանել է @Sonia՚s Way-ը։