Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի ոստիկանությունը հունվարի 24-ին հայտարարել է հանցավորության դեմ պայքարի նպատակով փողոցներում դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործումը սկսելու մասին: Այդ մասին ասված է Սքոթլենդ-Յարդի հաղորդագրության մեջ՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Դեմքերի ճանաչման տեխնոլոգիան հիմնվելու է հետախուզական տվյալների վրա, տեխնոլոգիան կիրառվելու է Լոնդոնի որոշակի վայրերում: Դա կօգնի պայքարել ծանր հանցագործությունների դեմ, այդ թվում՝ դանակի և հրաձգային զենքի օգտագործմամբ, երեխաների սեռական շահագործման դեմ, ինչպես նաև կօգնի պաշտպանել նրանց, ովքեր գտնվում են խոցելի վիճակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը նշում է, որ այս տեխնոլոգիան ոչ մի կերպ չի փոխարինում ոստիկանության աշխատանքի ավանդական համակարգին։