Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Ուրիշ ո՞ր երկրի պարագայում պետք է ուրախ լինենք». Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը անհրաժեշտ ու տրամաբանական կլինի

Հայաստանը դրական առաջընթացի հույս ունի Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման հարցում. այն կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետի հետ հանդիպման ընթացքում։ Նախագահի մամլո ծառայությունը նաև հայտնում է, որ հայ-կանադական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն։ Զրուցակիցներն այս կոնտեքստում մատնանշել են Կանադայում հայկական համայնքի կատարած աշխատանքը, որը կամուրջի դեր է կատարում երկու բարեկամական պետությունների միջև։ Հանդիպման մասնակիցները նաև համոզմունք են հայտնել, որ Հայաստանն ու Կանադան կարող են համագործակցել նոր տեխնոլոգիաների, կրթության և գիտության ոլորտներում։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով՝ ցանկացած երկրի դեսպանատան բացումը Հայաստանում նպաստում է մեր ճանաչելիությանը և կոնկրետ այդ երկրի հետ երկկողմանի հարաբերությունների սերտ զարգացմանը։ «Կանադան գտնվում է «Մեծ յոթնյակի» մեջ՝ մեծ, հզոր երկիր է։ Կանադան հայտնի է որպես լավ ներդրող երկիր, կենսամակարդակով երկրորդ երկիրն է։ Եթե առաջինը ճանաչվել են Շվեդիան ու Նորվեգիան՝ որպես լավ ապրելու երկիր, Կանադան մի քանի տարի եղել է առաջինը, ապա երկրորդը։ Եվ, վերջապես, Կանադան այն երկիր է, որը Ցեղասպանություն է ճանաչել, Կանադայում ունենք համայնք, որը մեծ աշխատանք է տանում, կարողանում է ներազդել ու կարող է օգնել, որ հայ-կանադական ինչպես բիզնեսը, այնպես էլ քաղաքական հարաբերությունները զարգանան ու հզորանան։ Կանադան նաև տեխնոլոգիական երկիր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Թվարկելով այս բոլոր հատկանիշները, մեր զրուցակիցը նկատեց. «Չեմ պատկերացնում՝ ուրիշ ո՞ր երկրի պարագայում մենք պետք է ուրախ լինեինք, որ այստեղ դեսպանատուն բացեին»։

Հարցին ի՞նչ կարող է անել Հայաստանը այդ գործընթացն արագացնելու համար, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Հայաստանը Կանադայում ունի դեսպանատուն։ Այս պարագայում պետք է ողջունենք, ամեն անգամ այս հարցը բարձրացնենք։ Ի վերջո՝ հասնենք նրան, որ Կանադան այստեղ դեսպան ունենա, ոչ թե Մոսկվայի կամ այլ երկրի դեսպանատունն աշխատի մեզ հետ։ Կանադան շատ հնարավորություններ ունի միջազգային տարբեր ծրագրերի իրականացման համար, դեսպանը լինելով Մոսկվայում՝ աշխատանքը բարդացնում է։ Պատկերացրեք՝ դեսպանն այստեղ լինի, ամեն օր աշխատի, ամեն օր տեսնի կատարված աշխատանքը, բնականաբար, ավելի ջերմորեն է տրամադրված լինելու, որ Հայաստանում շատ կանադական ներդրումներ լինեն, ծրագրեր իրականացվեն»։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ևս հիշեցնում է այն փաստը, որ Հայաստանը Կանադայում ունի դեսպանատուն, մեծ հայկական համայնք, որն ակտիվ գործունեություն է ծավալում։ «Ու այս տեսանկյունից Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը միանգամայն տրամաբանական կլինի։ Հայաստանի շատ քաղաքացիներ տարբեր նպատակներով մեկնում են Կանադա, ու Հայաստանում Կանադայի դեսպանատան առկայությունը բավականին կհեշտացնի մեր քաղաքացիների առօրյան դեպի Կանադա ճանապարհորդելու տրամաբանության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ հայ-կանադական քաղաքական հարաբերությունները ևս բարձր մակարդակի վրա են. «Կանադան նաև Ֆրանկոֆոնիայի անդամ պետություն է, այնպես որ, այստեղ բազմաշերտ հարաբերություններ կան, ու տրամաբանական կլինի դեսպանատան բացումը Հայաստանում»։

Միևնույն ժամանակ Սուրեն Սարգսյանը չի կարծում, թե Հայաստանը կարող է ինչ-որ բան անել դեսպանատան բացման հարցն արագացնելու ուղղությամբ։ «Ես չեմ կարծում, թե մենք ինչ-որ անելիք ունենք, բացի երկխոսությունից Կանադայի մեր գործընկերների հետ։ Նաև՝ եթե կանադական կողմը աջակցություն խնդրի, Հայաստանը միանշանակ պետք է հայտնի այդ աջակցությունը»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում