Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գիտության և կրթության բարեփոխումների ճանապարհին. Անդրեա Վիկտորին

Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին բժշկական կրթության զարգացման ոլորտում։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոնի Հայաստանում. Նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – COBRAIN» ծրագրի մեկնարկային հանդիպման ժամանակ ասել է, որ գիտությունը աշխատատեղերի և կենսամակարդակի բարձրացման խնդրի լուծման գլխավոր բաղադրիչն է:

«Հայաստանում ու Եվրոպայում տնտեսական աճ գրանցելը հնարավոր կլինի միայն գիտելիքը գործնական հարթությանն ինտեգրելու դեպքում։ Այս հարցում ԵՄ-ի և Հայաստանի նպատակները համընկնում են և մենք կշարունակենք աջակցել  ՀՀ կառավարությանը գիտության և կրթության բարեփոխումների ճանապարհին»,- նշել է Վիկտորինը։

Նա շեշտել է, որ Հայաստանի՝ «Հորիզոն-2020» ծրագրին միանալը, երկրի առջև լուրջ գիտական հնարավորություններ է բացել, որոնք կարելի է իրականացնել Երևանի պետական բժշկական համալսարանի և եվրոպական բուհերի համագործակցությամբ։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ նշել է, որ իրենց բուհի համար սա շատ կարևոր և պատմական պահ է, քանի որ համալսարանն անցել է երկար ճանապարհ՝ հասնելու համար եվրոպացի գործընկերների հետ համագործակցության նման մակարդակի:

«Այդ ձեռքբերումը թույլ կտա երիտասարդ մասնագետներին և գիտնականներին շարունակել ձեռք բերել լավագույն միջազգային փորձը։ Հատկանշական է, որ «COBRAIN» ծրագրի հաղթանակը գրեթե համընկել է մեր համալսարանի 100-ամյակի հետ։ Կարելի է համարել, որ սա առաջին միջոցառումն է, որը նվիրվում է այդ նշանակալի իրադարձությանը, որին ներկա են նաև բարձրաստիճան այրեր»,- նշել է նա։

Մուրադյանի խոսքով՝ ԵՊԲՀ-ում հիմնադրվելու է ուղեղի հետազոտման կենտրոն, որտեղ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բոլոր փոփոխությունները կիրականացվեն շատ խորը և միջազգային հաշվառելիության ձևաչափով: Կենտրոնը կստեղծվի 1 տարում և ծրագիրը կտևի 3 տարի:

Ուղեղի հետազոտման կենտրոնի ստեղծման համար ծախսվելու է մոտ 1 մլն ԱՄՆ դոլար:

2019 թվականին Հայաստանն առաջին անգամ ճանաչվել է HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող՝ ներկայացված լինելով Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում