ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Սուրենի Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
«Հիմք ընդունելով «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Սուրենի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում»,- ասված է որոշման մեջ: