Անհայտ անձը կրակ է բացել Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռոտ-ամ-Զե համայնքում (Բադեն-Վյուրտեմբերգի դաշնային երկրամաս): Այդ մասին ասված է տեղի ոստիկանության՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ՝ տեղեկացնում է TASS-ը:
Սկզբնապես Focus Online հրատարակությունը հայտնել էր վեց զոհի մասին: Միջադեպը տեղի է ունեցել ժամը մոտավորապես 12:45-ին (Երևանի ժամանակով ժամը 15:45-ին):
Ոստիկանությունում նշել են, որ հրաձիգը ձերբակալված է:
Տեղում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցներն ու փրկարարները: Ոստիկանության նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։