Լուրեր
Գիտեի՝ ֆեյսբուքյան ստատուսներն էլ ենք այստեղ քննարկելու. Եկեք պառլամենտը չսարքենք Ֆեյսբուք. Արման Աբովյան
  • 17:45
  • 2020-01-24
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ելույթին, ասաց. «Ես գիտեի, որ սկսելու ենք այստեղ քննարկել նաև ֆեյսբուքյան ստատուսները»:

Նա ընդգծեց, որ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան ստատուսում նշել է, որ դա իր անձնական կարծիքն է. «Խորհուրդ կտայի ստատուսներ չկարդալ, բայց եթե որոշել եք կարդալ՝ կարդացեք նաև ձեր խմբակցության պատգամավորների ստատուսները: Եկեք պառլամենտը չսարքենք Ֆեյսբուք»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *