Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Պարոն նախարար ջան, կարծես չեք գիտակցում, որ տարուց ավելի է՝ իշխանություն եք: Այլևս չկան այլ իշխանություններ, որի դեմ պիտի պայքարեք, դուք պիտի կառուցեք»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ հին գործիքներով հնարավոր չէ կառուցել: Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի՝ ԼՀԿ-ին ուղղված խոսքին՝ պատգամավորն ասաց. «Սա կոչվում է բումերանգ՝ որ շպրտում եք, էլի հետ է գալիս»:
ԱԺ նախագահի հարցին՝ էս զե՞նք եք բերել, Գորգիսյանն ասաց. «Հուշանվեր է, պարոն Միրզոյան», և կառուցողական աշխատանքի կոչ արեց:
Արարատ Միրզոյանն էլ ասաց. «Հարց չկա, պարոն Գորգիսյան, բայց էլ զենք մի բերեք Ազգային ժողով»:
Մանրամասները՝ տեսանյութում: