Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Իշխանության պատասխանը Վենետիկին և Հրայր Թովմասյանին

Հունվարի 24-ի առավոտից «դրամատիկ» իրադարձություններ են Հրայր Թովմասյանի շուրջ: ՀՔԾ-ն խուզարկության էր գնացել ՍԴ նախագահի տուն: Մի քանի ժամ տևած գործընթացից հետո հայտնի է, որ չի հայտնաբերվել ոչինչ: Ինչ  փնտրել ՀՔԾ-ն Թովմասյանի տանը՝ պարզ չէ, սակայն խուզարկությունն ըստ ամենայնի կապված է այն քրգործի հետ՝ նոտարական գրասենյակների գործունեության առումով, որի շրջանակում Հրայր Թովմասյանին ներկայացված է մեղադրանք:

ՍԴ նախագահի տանը ՀՔԾ գործողությունը մի կողմից տրամաբանական է հարուցված քրգործի պայմաններում, եթե կա քրգործ, ապա միանգամայն հնարավոր է որևէ մեղադրյալի տան խուզարկության անհրաժեշտություն, մյուս կողմից այն կարող է դիտարկվել նաև իշխանության պատասխանը Հրայր Թովմասյանին և Վենետիկի հանձնաժողովին: Համենայն դեպս հատկանշական և ուշագրավ է, որ ՍԴ նախագահի տան խուզարկությունը տեղի է ունենում օրերս Հրայր Թովմասյանի և Վենետիկի հանձնաժողովի նախագահի ու ներկայացուցիչների տեսակապի ֆոնին: Հրայր Թովմասյանն ու Վենետիկի հանձնաժողովը զրույց էին ունեցել մի քանի օր առաջ, բնականաբար քննարկելով նաև ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը:

Զրույցի բովանդակության մասին հայտնի չէ: Արդյո՞ք օրեր անց ՀՔԾ գործողությունը Հրայր Թովմասյանի դեմ հուշում է, որ այդ բովանդակությունը այդքան էլ դուր չի եկել Հայաստանի կառավարությանը: Միևնույն ժամանակ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է կառավարությունը իրազեկվել այդ բովանդակության մասին, եթե իհարկե դիտարկենք այդ վարկածը: Պետք է ենթադրել, որ Վենետիկի և ՍԴ նախագահի միջև տեսակապից հետո տեղի են ունեցել որոշակի զարգացումներ, հնարավոր է կապ Վենետիկի և Հայաստանի կառավարության միջև, կամ այլ դրսևորում, ինչն էլ ունեցել է կառավարության համար ոչ շահեկան բովանդակություն:

Միաժամանակ, հնարավոր է «իրազեկման» ակտը եղել է այն, որ օրերս ՍԴ դատավորների ութնյակը՝ բոյկոտող Վահե Գրիգորյանից բացի, միաձայն ընտրել է ՍԴ փոխնախագահ, ինչը չէր կատարվում մի քանի ամիս: Փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը: Դա տեղի է ունեցել Վենետիկի և Հրայր Թովմասյանի տեսակապից հետո, և առնվազն ժամանակագրական առումով հաջորդականությունը պարզ է: Հնարավո՞ր է, որ իշխանությունն այդ ընտրությունը դիտարկել է ՍԴ ներկայիս կազմի դիրքերն ամրացնելու քայլ, ինչին էլ հաջորդել է Հրայր Թովմասյանի տան խուզարկության քայլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում