Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ հանձնաժողովի անդամ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը չափազանց կարևորեց ներառական կրթության ներդրումը մանկապարտեզներում և ասաց. «Մինչ այս որևէ մեկը չէր գնում այդ ռիսկին: Սա ուրախություն է դառնալու շատ ծնողների և, ինչու չէ, նաև շատ երեխաների համար»:
Նա շատ կարևորեց նաև զարգացման կենտրոնների՝ լիցենզիաների դաշտ մտնելը:
Մանրամասները՝ տեսանյութում: