Ազդեցիկ շիա քաղաքական գործիչ և կրոնական առաջնորդ Մուկտադ աս-Սադրը կոչ է արել փակել Իրաքում ԱՄՆ-ի բոլոր ռազմական հենակետերը՝ հայտնում է Al-Sumaria-ն՝ վկայակոչելով քաղաքական գործչի հայտարարությունը:
Ըստ Ալ-Սադրի՝ փորձեր կարվեն օգտագործել բոլոր խաղաղ, քաղաքական և տնտեսական միջոցները`փակելու Իրաքում ԱՄՆ-ի բոլոր ռազմաբազաները, ԱՄՆ-ի անվտանգության ընկերությունների շտաբները և իրաքյան օդային տարածքը ԱՄՆ ռազմական ավիացիայի համար: