Սիրիայի կառավարական բանակը վերականգնել է վերահսկողությունը Թուրքիայի և Իրաքի հետ սահմանի մեծ մասի նկատմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Երկրում իրավիճակը բարելավվում է, ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքը շարունակում է կրճատվել: Շարունակվում են նաեւ Իդլիբի շրջանն ահաբեկիչներից մաքրելու աշխատանքները»,- ասել է նա Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գիր Պեդերսենի հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ, Պեդերսենի մամուլի խոսնակ Ջենիֆեր Ֆենտոնը РИА Новости- ին հայտնել էր, որ հատուկ բանագնացը պլանավորում է ուրբաթ բանակցություններ անցկացնել Մոսկվայում Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Նա նաև ավելացրել է, որ հաջորդ շաբաթ Պեդերսենը կայցելի Դամասկոս, այնուհետև ճեպազրույց կանցկացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: