Լուրեր
Փոփոխություն է պետք. Այսօր մանկապարտեզներում երեխաներին հագեցնում ենք փլավներով. Նախարար
  • 16:28
  • 2020-01-24
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Պետական մանկապարտեզներում մեկ երեխայի համար ամսական հատկացվում է 22 հազար 500 դրամ»,- նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցի, որը նշեց՝ մասնավորում դա կազմում է 90 հազար դրամ:

Նախարարի խոսքով՝ այսօր մենք մանկապարտեզներում երեխաներին հագեցնում ենք փլավներով. «Մենք պետք է ուշադրություն դարձնենք սննդի կալորիականությանը և փոփոխություն կատարենք»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *