Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Նախկինների վերջին հույսն է ՍԴ ճգնաժամը «թանկով ծախել» հեղափոխության վրա. չի ստացվելու

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված լարվածությունը այդպես էլ չի թոթափվում։ Նախկին իշխանությունների համար ՍԴ-ն դարձել է վերջին պետական ինստիտուտը, որի միջոցով նրանք կարողանում են ապահովել իրենց ներկայությունը Հայաստանի քաղաքական կյանքում։ Զիջելով բոլոր հենակետերը, նախկինները փաստացի իրենց ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ՍԴ խրամատի պաշտպանության շուրջ։

Միամիտ կլինի կարծել, սակայն, թե ՍԴ խրամատը ամրակայելով ու ամեն գնով այն պաշտպանելով, նախկինները հույս ունեն ռևանշի։ Մեկ ինստիտուտը բնականաբար բավարար չէ  նրանց կողմից երանելի ռևանշի համար։ Բայց երանությունը երանություն, պետք է արձանագրենք, որ գործ ունենք բավական պրագմատիկ և չոր հաշվարկի ունակ մի խմբի հետ։ Իսկ չոր հաշվարկն այս դեպքում ոչ թե երանելի ռևանշն է, որի շուրջ նրանք անընդհատ մտմտում են, այլ այն, որ ՍԴ-ն պահելով շանս է ստեղծվում հիշեցնել իրենց մասին, անընդհատ դժվարություններ ստեղծել նոր իշխանությունների համար, տարբեր դատական ակտերով ու որոշումներով ազդել նոր իշխանության քաղաքականության, բարեփոխումների վրա։ Բայց սա էլ ինքնանպատակ գործողություն չէ։ Սրա հետևում մեկ այլ, հիմնական հաշվարկ կա։ Առաջին ՝ նախկինները ցանկանում են քաղաքական առևտրի տեղ ստեղծել նոր իշխանությունների հետ։ Երկրորդ ՝ եթե նույնիսկ այդ առևտուրը չստացվի, իսկ այն չի ստացվում, իրենց համար ստեղծել պաշտպանության ֆորմալ օղակ։ Իսկ Սահմանադրական դատարանի դեպքում այդ օղակը ունի առավելություններ, քանի որ միջազգային հանրությունը դատական իշխանությունների, Սահմանադրական դատարանների հանդեպ մասնավորապես ունի ընդգծված այլ վերաբերմունք։ Պատահական չէ, որ պատեհ անպատեհ առիթով նախկինները լայնածավալ տեղեկատվական մակարդակով տեղյակ են պահում պայմանական որևէ միջազգային պաշտոնյայի կամ փորձագետ ու ՍԴ նախագահի շփումների մասին։

Ի վերջո, ինչու են նախկինները ցանկանում առևտրի մեջ մտնել, եթե հոգու խորքում երազում, նեղ շրջանակներում բարձրաձայնում ու համակիրների իրենց շրջանակներին ամեն գնով համոզում են, որ այս իշխանության օրերը հաշված են։ Չկա՞ արդյոք հակասություն այս երկու մոտեցումների միջև։ Հակասություն, իհարկե, կա, բայց մարտավարական, արտաքին իմաստով։ Ռազմավարական իմաստով հակասություն չկա։ Պայմանավորվելն այս դեպքում նրանց համար ժամանակ ձգելու, այդ ժամանակի ընթացքում սեփական կասկածելի ռեսուրսները պահպանելու հնարավորություն է ստեղծում։ Այս մոտեցմանը բնավ չի հակասում, ավելին ամբողջովին ներդաշնակվում է մյուս մոտեցումը ՝ ռևանշի տենչը։ Ռևանշը շարունակում է մնալ ցանկալի տարբերակ, բայց առնվազն այս պահին, ըստ նախկինների, այն իրականացնել հնարավոր չէ, ուստի պետք է մտածել մինչև ռևանշի պահը սեփական ինքնապահպանման մասին։

Առաջին հայացքից այս հիանալի գծված ռազմավարությունը, սակայն, չի աշխատում։ Իշխանությունները առևտրի մեջ չեն մտնում, իսկ խմբակը շարունակում է տեղեկատվական-պարտիզանական գրոհը։ Ինչքան նոր իշխանությունները շարունակում են առևտրի մեջ չմտնել, այդքան այդ գրոհը դառնում է ավելի տհաճ, մեթոդների ու բովանդակության մեջ անխտրական։ Տարբեր, ՍԴ հետ կապ չունեցող առիթներով, բայց ընդհանուր առմամբ իշխանությանը քննադատելու առիթներով հնչում են էլ ավելի ու ավելի ծայրահեղ ձևակերպումներ։

Հընթացս,իհարկե, թափանցիկ ակնարկներ են հնչում այն մասին, որ այս իշխանությունները երկխոսել չգիտեն, երկխոսել ասելով նկատի ունենալով առևտուրը։ Իսկ իշխանությունները,, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, ինչպես տեսնում ենք, չի պատրաստվում երկխոսել։ Հենց այստեղ է ՍԴ շուրջ չթոթափվող լարվածության պատճառը։ Նախկինները սովորույթի ուժով ընտելացել էին Սերժ Սարգսյանի կոմերսանտական խաղի կանոններին, երբ կարելի է առևտրի առարկա դարձնել ցանկացած երևույթ ու համառորեն չեն ուզում ընկալել, որ այս անգամ առևտրի գնացող չկա։ Նրանց թվում է, թե նրանք պարզապես պետք է ավելի բարձր գոռան էստի համեցեք, պետք է ավելի լավ մարկեթինգ անեն, պետք է ավելի լավ գովազդեն այն, ինչը հանել են առևտրի։ Իսկ ցանկալի գնորդը ՝ իշխանությունը այդպես էլ չի մոտենում նրանց «դախլին», ավելին ՝ համառորեն, համբերատար կերպով ասում է, որ «դախլն» անօրինական է ու այն պետք է ապամոնտաժել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում