Արցախում վիրավորում ստացած Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը՝ հավելելով, որ զինծառայողը ստացել է գլխի հրազենային վիրավորում ։
Նրա փոխանցմամբ՝ զինծառայողի վիրահատությունն անցել է բարեհաջող, այս պահին գտնվում է Մարտակերտի հոսպիտալում, սակայն որոշ ժամանակ անց կտեղափոխվի Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ մոտակա օրերին կքննարկվի նրան ՀՀ Երևանի կենտրոնական հոսպիտալ տեղափոխելու հարցը, եթե Արցախից դիմեն։
Օհանյանն ընդգծեց, որ ՀՀ ՊՆ բժշկական ծառայությունը համագործակցում է ԱՀ ՊԲ բժշկական ծառայության հետ։
«Եկեք հասկանանք, որ Արցախը, լինելով մեր հայրենիքի մի մասը նաև ինքնիշխան պետություն է և այնտեղ կան տարբեր իշխանության սուբյեկտներ և ՊՆ նախարար։ Երբ բժշկական հարցերով խնդիր է լինում և իրենք դիմում են մեզ, մենք մեր աջակցությունը լիովին ցուցաբերում ենք »,- ասաց Օհանյանը։