Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը:
Արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությանն ասաց. «Տիկին Սամսոնյան, ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա, որովհետև ՔՊ-ական զրո տնօրեն է ընտրվել»:
Նախարարը նշեց՝ եթե քաղաքականացումից եք խոսում, Վանաձորի պետհամալսարանից հետ կանչեիք ձեր ներկայացուցչին՝ Քրիստ Մարուքյանին:
Մանրամասները՝ տեսանյութում: