Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը:
«Ձեր ելույթը ժամանակավրեպ է, տիկին Զոհրաբյան»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ շուտով Գիտության և բարձրագույն կրթության մասին օրենքում բուհերի կառավարման խորհուրդների հարցն ամբողջությամբ կարգավորվելու է. «Նայեք միայն բուհերի խորհուրդների նախագահներին և համեմտություն կատարեք նախկինների հետ»:
Նա նշեց, որ քոլեջներից մեկում տեսել է Նիկոլ Փաշինյանի նկարը և ասել՝ հանեք նկարը. «Շոկի մեջ էին ամբողջ քոլեջով և տնօրինությամբ՝ ինչպե՞ս կարող է նման բան լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում: