Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց. «Երևանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուդների կազմում ներառվել են ՔՊ կուսակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ, նրանց օգնականներ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ: Ի՞նչ գործ ունեն ՔՊ ակտիվիստները դպրոցի կառավարման խորհուրդներում»:
Նա հիշեցրեց, որ Արայիկ Հարությունյանը մինչ նախարար դառնալը խոսում էր դպրոցների կառավարման խորհուրդների կուսակցականացման խնդրի մասին. «Պարոն նախարար, միայն թե խնդրում եմ չասեք, որ դուք նախկին չեք, դուք ուրիշ եք: Ո՞ր իշխանիկներին են ծառայում այդ խորհուրդները»:
Մանրամասները՝ տեսանյութում: