Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը:
«Ինչքա՞ն է մեկ դրույքով աշխատող ուսուցիչների աշխատավարձը»,- ԿԳՄՍ նախարարին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա շատ կարևորեց դասղեկի ինստիտուտը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ինչու է լուծարվել Կրթության ազգային ինստիտուտը:
Ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Մեր հաշվարկներով՝ մոտ 140 դպրոցներում ուսուցիչների աշխատավարձը լրացուցիչ կբարձրանա»:
Մանրամասները՝ տեսանյութում: