Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը:
«Որքանո՞վ արդյունավետ կլինի հեռավար ուսուցումը»,- ԿԳՄՍ նախարարին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե արդյոք նախարարությունը իր վրա՞ է վերցնում հեռավար կրթության տեխնիկական հագեցվածությունը:
Վահագն Թևոսյանը հարցրեց. «Դպրոցների տնօրենների ընտրությունը գնում է հեղափոխակա՞ն, թե՞ թավշյա ճանապարհով»:
Մանրամասները՝ տեսանյութում: