«Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած զինված միջադեպը հերթական անգամ Հայաստանում առաջացնում է իրավիճակի կառավարելիության խնդիրը և խթանում դրա վերաբերյալ հանրային հարցադրումները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանրային նխորհդրի նախագահ Ստեփան Սաֆարյանի հետ:
Սաֆարյանի խոսքով՝ ուժային կառույցները չեն կատարում իրենց հիմնական կանխարգելիչ ֆունկցիան․ «Փորձ է արվում ներարկել թեզեր, որ նիկոլ փաշինյանը նույն Լևոն Տեր-պետրոսյանն է: Նպատակ է դրվել հայաստանում ստեղծել վաղ 90-ականների քաոսի վերադարձի զգացողություն»: