Խանտի-Մանսիյսկի Իզլուչինսկ քաղաքի բնակչուհին ընկել է 9-րդ հարկի պատուհանից, ապա ոտքի է կանգնել եւ գնացել: Հաղորդում է «Югория» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երեւում է, որ կինն ընկնում է բարձրությունից ձնակույտի մեջ: Մի քանի վայրկյան հետո նա ոտքի է կանգնում եւ գնում: Ինչպես գրված է հեռուստաընկերության կայքում նա հարեւաններին խնդրել է շտապօգնություն կանչել:
Այժմ կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: