Լուրեր
Նախկիններին թվում է ընդդիմություն լինելը պետության դեմ աշխատելն է. Զոլյան
  • 15:40
  • 2020-01-24
  • Դիտումներ՝ *

«Նախկինում ընդդիմության գործիչներն ավելի քիչ բանի մասին էին բարձրաձայնում, քանի իրականում կար, որովհետև հասկանում էին՝ ամբողջ ծավալով բարձրաձայնելը լուրջ հարված է հասցնելու Հայաստանին: Նրանք փորձում էին ամենածայրահեղ դեպքերի մասին խոսել միջազգային հարթակներից: Այսօր նախկին իշխանության ներկայացուցիչներին թվում է, որ ընդդիմություն լինելը նշանակում է քո երկրի դեմ պայքարել: Նրանք հորինում են ինչ-որ պատմություններ, ստեղծում արհեստական իրավիճակներ, որոնցով միջազգային հանրությունը ճնշում է ստեղծում ՀՀ իշխանության վրա: Ի վերջո միջազգային մեր բոլոր գործընկերները շատ լավ տիրապետում են իրավիճակին, և որևէ լուրջ կառույց բացասական գնահատական չի տվել»,-այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտի ընդունած բանաձևին, որը վերաբերվում է Հայաստանում քաղաքական իրավիճակին:

  • Դիտումներ՝ *