Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Դավոսի համաշխարհային համաժողովի բացմանը, որը տնտեսա-քաղաքական էլիտայի ամենահեղինակավոր հավաքույթներից մեկն է և անցկացվում է արդեն հիսուներորդ անգամ: Հայաստանի պարագայում խնդիրը թերևս այն է, թե ինչով ենք մասնակցում՝ ինչ առաջարկներով, ինչ հեռանկարներով և ինչ պատկերացումներով, համաշխարհային տեղի ու դերի ինչ նշագրումներով և նշաձողերով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ նախագահի խորհրդական Էդուարդ Աբրահամյանի հետ: