Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ

2019 թվականի հունիսի 26-ից Հայկական բնապահպանական ճակատը ՀՀ կառավարության աշխատակազմից փորձում է պարզել մի կարևոր հարցի պատասխան` արդյոք պետական որևէ մարմնի կողմից երբևէ ստուգվե՞լ է Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութերի մեջ եղած բոլոր արժեքավոր տարրերի պարունակությունը։ Նաև խնդրել էինք տեղեկացնել, թե ո՞ր պետական կառույցի կողմից, ի՞նչ պարբերականությամբ է դա արվել, և ինչպե՞ս է կարելի ծանոթանալ այդ տվյալներին։

Մեր հարցումն աշխատակազմից վերահասցեագրել էին ՀՀ պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), որտեղից ստացանք նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի՝ կես էջ ծավալով պատասխանը։ Պատասխանից պարզվեց, որ ՊԵԿ-ում որոշել են ոչ թե մեր հարցերին պատասխանել, այլ իրազեկել մեզ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հանձնաժողովի խորհրդի ինչ-որ որոշման գոյության և դրանով սահմանված «հանքաքարեր» եզրույթի մասին։ Այնուհետև հղում են կատարել առաջին պարբերության մեջ գրված և մեր հարցադրումների հետ ընդհանրապես որևէ առնչություն չունեցող տվյալներին ու տեղեկացրել, որ նույն ԵԱՏՄ-ի կանոնակարգերի շրջանակներում խտանյութ արտահանող ընկերությունից պահանջվում է փորձագիտական եզրակացություն ներկայացնել յուրաքանչյուր խմբաքանակի բաղադրության վերաբերյալ։

Քանի որ մեր հարցադրումներին ըստ էության պատասխան չէր տրվել ու չէին տրամադրվել պահանջված տեղեկությունները, իսկ նմանատիպ բովանդակությամբ պատասխանն ուղղակի անընդունելի է հետհեղափոխական Հայաստանում, մենք փորձեցինք վերականգնել ՀՀ քաղաքացիների՝ այս տեղեկություններն իմանալու իրավունքը։ Խնդրի առնչությամբ դիմեցինք Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով քննել հարցը և վերականգնել մեր խախտված իրավունքները։

ՄԻՊ-ի գործողությունների արդյունքում ստացանք արդեն ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ավելի լայնածավալ պատասխանը։ Սակայն այդ պատասխանը նույնպես նախորդի ոճի մեջ էր. կրկին հղումներ էին արվում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին, ՀՀ օրենքներին և ֆինանսների նախարարի 2015թ-ի մարտի 9-ի «ՀՀ տարածքից մետաղների խտանյութի արտահանման համար մաքսային մարմիններին մետաղների խտանյութի փորձաքննության վերաբերյալ եզրակացության մեջ ներկայացվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» հրամանին։

Մինչև այս պատասխանի բովանդակային մասին անցնելը՝ ՊԵԿ-ին և այդ կառույցի նախագահին ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է, գոյություն է ունեցել ԵԱՏՄ-ի ստեղծումից ու վերոնշյալ հրամանից շատ առաջ, և մեր երկրից ավելի քան երկու տասնամյակ արտահանվել են տարբեր մետաղների խտանյութեր: Մեր հարցերը վերաբերում էին անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքին, այլ ոչ թե ԵԱՏՄ ստեղծումից հետո կատարված գործընթացներին։ Անհասկանալի է, թե մեր և ՄԻՊ-ի հարցադրումներին հստակ պատասխանելու փոխարեն ինչո՞ւ են հղումներ արվում 2014թ-ին ստեղծված այդ կառույցի որոշումներին, ինչպես նաև ֆինանսների նախարարի 2015թ-ի հրամանին։

Հիմա ըստ էության

ՊԵԿ-ի նախագահի պատասխանում հիշատակվող 2015թ-ի հրամանում նշված է, որ ՀՀ տարածքից արտահանվող մետաղների խտանյութի արտահանման համար այլ փաստաթղթերի հետ միասին մաքսային մարմիններին ներկայացվում է նաև դրանց փորձաքննության վերաբերյալ եզրակացություն, որում ներառվում են նաև հետևյալ տեղեկությունները.

Խտանյութի դեպքում չոր քաշում գտնվող տարրերի (պայմանագրով նշված մետաղների զանգվածային տոկոսային մեծությունները (%)), իսկ համաձուլվածքների դեպքում՝ պայմանագրում նշված տարրերի զանգվածային տոկոսային մեծությունները (%):

Ստացվում է, որ մաքսային մարմիններն ունեն որոշակի տեղեկություններ խտանյութի բաղադրության մասին, որոնք ներկայացնում են արտահանող ընկերությունները՝ այն էլ միայն ընդերքօգտագործման պայմանագրերով նշված տարրերի վերաբերյալ, իսկ պետության կողմից այդ տվյալների այլընտրանքային լաբորատոր վերստուգում չի իրականացվում, քանի որ մաքսային օրենսդրության շրջանակներում այդպիսի պահանջ սահմանված չէ։ Բնականաբար խտանյութի մեջ կարող են լինել բազմաթիվ այլ թանկարժեք մետաղներ, որոնք կարող են չհայտարարագրվել և դուրս բերվել Հայաստանից՝ առանց որևէ վճարի։  Բացի այդ պարզ չէ, թե որ երկրի լաբորատորիաներում են իրականացվում այդ փորձաքննությունները, հավաստագրված են արդյո՞ք դրանք, ինչպե՞ս է կանոնակարգվում այդ ամենն ու չկա արդյո՞ք շահերի բախում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նույնպես ստացել ենք հոդվածի սկզբում նշված մեր հարցադրումների պատասխանը, որի մեջ կրկին հղումներ են արվում ԵԱՏՄ տարբեր որոշումների։ Պարզվում է, որ նախարարությունը տրամադրում է մետաղների հանքանյութերի, խտանյութերի արտահանման լիցենզիաներ, բայց դրանց մեջ բոլոր արժեքավոր տարրերի պարունակության հայտարարագրման և պետության կողմից ստուգման պահանջ նախատեսված չէ, հետևաբար նախարարությունն այդ մասին ոչ մի տեղեկատվություն չունեն։

Ամփոփելով այս հատվածը՝ պետք է ցավով նշենք, որ պետության կողմից չի ստուգվում ու վերահսկվում Հայաստանի արտահանման մեջ հսկայական մաս կազմող (տարեկան 500-700 միլիոն ԱՄՆ դոլար) մետաղների խտանյութի և համաձուլվածքների պարունակությունը։ Սա ուղղակի անթույլատրելի երևույթ է, ու անհրաժեշտ են հրատապ օրենսդրական փոփոխություններ այս խնդիրը լուծելու համար։

Հիմա անցնենք մեր հարցման երկրորդ մասին, որը վերաբերում էր արտահանվող մետաղների խտանյութի պարունակության մասին տեղեկությունները ՀՀ քաղաքացիներին տրամադրելուն։

Ինչպես արդեն նշեցինք վերևում՝ մաքսային մարմինները ստանում են որոշակի տեղեկություններ միայն մետաղների խտանյութի հայտարարագրված բաղադրության մասին, բայց ոչ թե սեփական ուսումնասիրությունների, այլ արտահանող ընկերությունների տրամադրած տվյալների հիման վրա։ Բայց ինչպես իր պատասխանում նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ կրկին հղում անելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին, այդ տեղեկություններին ծանոթանալու իրավունք ստացած պետական ծառայողներն իրավունք չունեն հրապարակելու կամ այլ անձանց փոխանցելու «պետական, առևտրային, հարկային, բանկային և այլ գաղտնիքներ պարունակող տեղեկատվություն»։

Նա հղում է կատարել նաև «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ կետին, որի համաձայն պետական, բանկային, ապահովագրական, առևտրական, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները մաքսային մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք չեն կարող հրապարակել, օգտագործել անձնական նպատակների համար, տրամադրել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմինների, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Անանյանը նաև կարծում է, որ մեր պահանջած տեղեկությունները կարող են պարունակել հարկային գաղտնիք ևս և ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 63-րդ մասի ա) ենթակետի համաձայն՝ կարող է տրամադրվել հարկ վճարողի համաձայնությամբ։

Ամփոփում և առաջարկներ

Այս ողջ պատմությունից և նամակագրությունից ստացվում է հետևյալ պատկերը.

– տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը ԵԱՏՄ-ից առաջ գոյություն չի ունեցել կամ մետաղների խտանյութ ընդհանրապես չի արտահանել,

– պետական մարմինները չեն ստուգում Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի և համաձուլվածքների պարունակությունը,

– ընդհանրապես չի վերահսկվում մեր արտահանման մեջ խոշորագույն մասնաբաժին ունեցող (30-40 տոկոս) գործընթացի այդ կարևորագույն բաղադրիչներից մեկը,

– խտանյութի և համաձուլվածքների բաղադրության մասին արտահանող ընկերությունների՝ մաքսային մարմիններին ներկայացված տեղեկությունները ՊԵԿ-ի նախագահը համարում է գաղտնիք և որոշում է, որ Հայաստանի ընդերքի իրական սեփականատերերին՝ ՀՀ քաղաքացիներին, արգելված է այդ տեղեկատվության փոխանցումը։

Սա ուղղակի անթույլատրելի երևույթ է, և կարծում ենք ՀՀ Ազգային ժողովն ու կառավարությունը պետք է հրատապ քննարկեն այս խնդիրն ու առաջարկեն օրենսդրական լուծումներ, որոնք պետք է ապահովեն հետևյալ նվազագույն կարգավորումները.

1) Պետությունը պետք է մշտապես իրականացնի արտահանվող մետաղների խտանյութի և համաձուլվածքների բաղադրության լաբորատոր վերստուգումներ՝ հայտարարագրված և մնացած բոլոր տարրերի իրական պարունակությունները պարզելու նպատակով։

2) Այդ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ՀՀ քաղաքացիներին՝ որպես մեր երկրի ընդերքի իրական սեփականատերեր։

3) Այս փոփոխությունները պետք է արվեն հնարավորինս արագ ու մասնակցային գործընթացով՝ հանրային ու մասնագիտական շերտերի ակտիվ ներգրավմամբ։ Մենք որպես բնապահպանական քաղաքացիական խումբ պատրաստ ենք աջակցել դրանց իրականացմանը, եթե իհարկե, կա փոխհամաձայնություն վերը նշված սկզբունքային խնդիրների շուրջ։

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում