Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արմեն Սարգսյանը հմուտ ու շնորհալի մարդ է. բայց չեմ կարծում, թե Ցեղասպանության հարցը պետք է Կնեսետում քվեարկության դրվի

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Երուսաղեմում մասնակցում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին նվիրված համաժողովին:

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հովանու ներքո կայանալիք «Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը կդառնա Իսրայելի պատմության խոշորագույն միջոցառումը:

Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Իսրայելի խորհրդարան՝ Կնեսետ, որտեղ նրանց հյուրընկալել է Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը և տիկին Իրինա Նևզլինը:

Նշելով, որ պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովրդի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է համատեղել ջանքերը, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և երբևէ չկրկնվեն։ Հայաստանի նախագահը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի այսօրվա քաղաքական շահերով ու իրողություններով: «Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»,-շեշտել է Հայաստանի նախագահը:

Իսրայելցի քաղաքագետ, հրապարակախոս Ավիգդոր Էսկինի կարծիքով՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհալի անձնավորություն է, հմուտ, ունի բարձր միջազգային հեղինակություն։ «Նրա մասնակցությունը Երուսաղեմում տեղի ունեցած այդ մեծ միջոցառմանը մտերմության, բարի կամքի դրսևորում է։ Իսրայելում այդ քայլն ըստ արժանվույնս գնահատվել է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանի և Իսրայելի միջև կան տնտեսական և ռազմավարական նշանակության հարցերի շուրջ համագործակցության հնարավորություն։ «Բայց առհասարակ չէի նշի, որ Ցեղասպանությունը համագործակցության հարց է։ Դա պատմական փաստ է»,- ընդգծեց Էսկինը։

Այն դիտարկմանը, որ եթե նմանատիպ մի միջոցառում էլ կազմակերպվի Հայաստանում՝ այս տարվա ապրիլի 24-ին, Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված, արդյոք Իսրայելի նախագահը կգա և իր մասնակցությունը կունենա, Էսկինը պատասխանեց. «Այո, անկասկած։ Ես նույնպես կփորձեմ ներկա գտնվել»։

Էսկինի համար, սակայն, տարօրինակ է այն պահանջը, թե Իսրայելի Կնեսետում պետք է Ցեղասպանության ճանաչման հետ կապված քվեարկություն լինի. «Չեմ կարծում, թե խորհրդարանը պետք է զբաղվի պատմական հարցերի հաստատումով։ Դրա հետ մեկտեղ Իսրայելը հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Աշխարհը գիտի Հայոց ցեղասպանության մասին՝ չորս հրեաների շնորհիվ, այդպես չէ՞: Այդ հարցը Կնեսետի որոշելիքը չէ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում