Հալեպի բնակիչները հրաժարվում են լքել քաղաքը: Չնայած Հալեպի մերձակայքում ընթացող ռազմական գործողություններին և զինյալների անսպասելի գրոհներին, նրանք խաղաղության հույս ունեն:
Զինյալները հրթիռային հարված են հասցրել Հալեպի ուղղությամբ: Վնասվել են մի քանի շենքեր: Վիրավորվել է 12 տարեկան մի աղջիկ․ վիճակը ծայրահեղ ծանր է:
Նշենք, որ նախօրեին «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» և «Խայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորումները մի քանի հարձակում են իրականացրել սիրիական բանակի վրա Հալեպի մերձակայքում, ինչի հետևանքով զոհվել էր 40 զինծառայող, ինչպես նաև 50 գրոհային: