ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տան խուզարկությունը քրեադատավարական առումով իմաստ չունի, քանի որ խուզարկություն արվում է այնպիսի քրեական գործի շրջանակներում, որը ըստ մեղադրանքի բավականին վաղուց է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանը՝ հավելելով, որ Թովմասյանի տան խուզարկությունը հերթական օպերացիան է ընտանիքի անդամներին ճնշելու համար։
Ըստ Բաբայանի՝ խուզարկությունը կատարվում է նոտարների գործի շրջանակներում, որովհետև Հրայր Թովմասյանը միայն այդ քրեական գոշրծի շրջանակներում է ներգրավված որպես մեղադրյալ։