Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ադրբեջանի հավաքականի դարպասապահին հայե՞րն են վտարել․ Բալաևը չի վերադառնա Բաբայանի թիմ

Ադրբեջանի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլ Բալաևը չի շարունակի ելույթները ղազախական «Տոբոլում»։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները նշելով, որ հայերը նրան վտարել են թիմից, ուղարկելով երկարատև ռեաբիլիտացիայի։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին «Տոբոլի» գլխավոր մարզիչ էր նշանակվել հայազգի մասնագետ Գրիգորի Բաբայանը։ Վերջին օրերին հարևան երկրի լրատվամիջոցները շարունակ գրում էին, որ ադրբեջանցի ֆուտբոլիստը ուղղակի չպետք է խաղա հայ մարզչի գլխավորությամբ հորդորելով նրան հեռանալ «Տոբոլից»։

Վերջինս հունվարի 7-ին ուսումնամարզական հավաքի էր մեկնել Դուբայ։ Ըստ ղազախական լրատվամիջոցների Էմիլ Բալաևը նույնպես մեկնել էր Դուբայ, սակայն չէր մասնակցել մարզումներին և ժամանել էր Թուրքիա՝ վերականգնողական փուլ անցնելու։ «Տոբոլը» նախ հայտարարել էր, որ Բալաևը վնասվածք ունի, սակայն ինքը ֆուտբոլիստը հերքել էր այս տեղեկությունը նշելով, որ միանգամայն առողջ է և ռեաբիլիտացիոն փուլ անցնելուց զատ նաև մարզվում է անհատական ծրագրով։ Նախօրեին «Տոբոլը» հայտնել է ռեաբիլիտացիոն փուլի երկարաձգման մասին։ Ղազախական ակումբը մեկնարկելիք առաջնությանը պատրաստվում է առանց Ադրբեջանի հավաքականի դարպասապահի։ «Արդեն պարզ է, որ Բալաևը չի վերադառնա «Տոբոլ»։ Այս ակումբի ղեկավարությունն ուղղակի ժամանակ է ձգում, որպեսզի մեր ֆուտբոլիստը նոր թիմ գտնի։ Ամեն ինչ պարզ է, հայերը վտարել են նրան, թույլ չտալով որ հայկական միջավայրում ադրբեջանցի լինի։ Նշանակումից անմիջապես հետո Բաբայանը թիմում ընդգրկեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին։ Այո, Բալաևի ծառայությունով հետաքրքրված էին բավական ուժեղ թիմեր՝ Գրոզնիի «Ախմատը» բելգիական «Գենտը», բայց․․․։ «Տոբոլը» մեր դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է կես միլիոն եվրո, որը փոքր գումար չէ։ Մեր դարպասապահը երկտասարդ է և նրա որակները դեռևս հեռու են եվրոպական չափանիշներից։ Բնական է, որ նման գումար դժվար թե որևէ ակումբ վճարի երիտասարդ դարպասապահի համար։ Մեզ մնում է հուսալ, որ Բալաևը այլ ակումբ կտեղափոխվի գոնե վարձականության հիմունքներով։ Այս տարբերակը կարծում եմ ձեռնտու կլինի բոլորին։ Փաստն այն է, որ հայերի պատճառով Ադրբեջանի հավաքականի դարպասապահի ճակատագիրը վտանգված է»,- ասել է ադրբեջանցի լրագրող Ռուսլան Միքայիլին։

Հիշեցնենք, որ տարեսկզբին «Տոբոլի» հետ պայմանագիր կնքեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը և խոսվում էր այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլիստները կխաղան նույն թիմում, հայ մասնագետի գլխավորությամբ։ Ըստ ամենայնի դա արդեն տեղի չի ունենա։ Բայց արդյո՞ք Ադրբեջանի հավաքականի դարպասապահը հեռացել է թիմի ճամբարից հայ մասնագետի պատճառով։ Վերջին մեկ ամսում ադրբեջանական կողմը տոտալ ճնշում էր գործադրում Բալաևի վրա՝ հորդորելով այլ ակումբ տեղափոխվել և չշփվել հայերի հետ։ Հիմա արդեն հարևան երկրում խոսում են հայերի կողմից ադրբեջանցի դարպասապահին վտարելու մասին։ Տեղի ունեցող զարգացումները պարզապես նմանվում են ֆարսի։ Բալաևի՝ «Տոբոլից» հեռանալը միանգամայն անընդունելի է նրա գործակալ Ստանիսլավ Ստանիսլավսկիի համար։ Մասնավորապես, ըստ նրա Բալաևի խաղով հետաքրքրված են բազմաթիվ բարձրակարգ թիմեր, և չի բացառվում, որ մոտ ապագայում այս ֆուտբոլիստը հայտնվի ավելի ուժեղ թիմում։ Ուստի «Տոբոլում» փորձ ձեռք բերելն ու աճելը պետք է Բալաևի համար լինի առաջնային։ «Քաղաքական դրդապատճառներով «Տոբոլից» հեռանալը կարող է լուրջ հետևանք թողնել ֆուտբոլիստի կարիերայում։

Ոմանք փորձում են արհեստական եղանակներով սրել իրավիճակը և կոնֆլիկտներ առաջացնել։ Ֆուտբոլն ու քաղաքականությունը չպետք է բախվեն։ Այո, հասկանում եմ, որ երբեմն դա հնարավոր չի լինում, բայց… Հավանաբար շատերն են տեղյակ, որ Բաբայանը ծնվել և ապրել է Ալմաթիում: Ես արդեն խոսել եմ ակումբի նախագահ Նիկոլայ Պանինի հետ, որն ինձ հավաստիացրել է՝ Էմիլին ոչ ոք չի նեղացնի: Պետք է նշեմ նաև, որ հարցի ոչ մարզական կողմը խոչընդոտ չի հանդիսանա, և առաջին պլան կմղվի պրոֆեսիոնալ վերաբերմունքը»,- նշել էր Ստանիսլավսկին: Վերջինիս հայտարարությունից հետո կարելի է հետևություն անել, որ «Տոբոլում» թե Բաբայանի և թե ղեկավարության կողմից Բալաևի նկատմամբ ճնշում կամ խտրական մոտեցում չի եղել։ Ադրբեջանի ազգային թիմի դարպասապահների մարզիչ Կրամարենկոն, որն օրեր առաջ Բալաևին հորդորում էր զրուցել Բաբայանի հետ և փորձել հարթել արտեստական լարվածությունն այսօր երիտասարդ Բալաևին հորդորում է անհապաղ այլ թիմ գտնել։ Ստեղծված իրավիճակում կարող ենք փաստել թերևս հետևյալը. ադրբեջանական հռետորաբանության հիստերիայի հետևանքով առաջին հերթին տուժում է հենց ադրբեջանցի ֆուտբոլիստը։

Ցավոք ադրբեջանցիների համար անընդունելի է, որ իրենց ֆուտբոլիտը խաղա հայ մասնագետի գլխավորությամբ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը լինի նրա խաղընկերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում