Եկատերինբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան շասսիի անսարքության պատճառով: Տուժածներ չկան: Օդանավը չի վնասվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Գործակալության համաձայն՝ Airbus A320- ը ուրբաթ օրը ժամը 7.35-ին դուրս է եկել Կոլցովո օդանավակայանից, սակայն մոտ մեկ ժամ անց ինքնաթիռը, որում եղել է 65 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, ստիպված է եղել վերադառնալ:
Բարձրություն հավաքելու ընթացքում միացել է շասսիի անսարքության ցուցիչը և ինքնաթիռի հրամանատարը որոշել է օդանավակայան վերադառնալ: Օդանավը անվտանգ վայրէջք է կատարել: