Արգելված Քաղաքը (Գուգուն թանգարանը), Չինաստանի ազգային թանգարանը, Պետական գրադարանը, Կերպարվեստի չինական թանգարանը («Մեյշուգուան»), Կատարողական արվեստների ազգային կենտրոնը (Չինաստանի մեծ թատրոնը), Չինաստանի մանկական թատրոնը և մշակույթային այլ հիմնարկություններ հայտարարել են ժամանակավորապես փակվելու մասին 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման պատճառով:
Ի դեպ, Պեկինի իշխանությունները նաև որոշել են չեղարկել բոլոր ընդգրկուն հանրային միջոցառումները քաղաքում՝ կանխելու 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակը: «Կարևորելով մարդկանց անվտանգությունն ու առողջությունը, համաճարակի կանխարգելման ու կանխման, մարդկանց կուտակումները կրճատելու և կայուն ու երջանիկ Գարնան տոնը (Չունցզե, Նոր տարի՝ լուսնային օրացույցով) ապահովելու համար կուսակցության քաղաքային կոմիտեի և Պեկին քաղաքի կառավարության աշխատանքային խմբի որոշմամբ,, չեղարկվում են բոլոր խոշոր միջոցառումները», – ասված է Պեկինի մշակույթի և զբոսաշրջության վարչության հաղորդագրության մեջ: