«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է օրենսդրական մակարդակով ամենախիստ պայքար իրականացնել քրեական ենթամշակույթի և դրա կրողների դեմ, պարզվում է՝ մեր հարևան Վրաստանում քրեական ենթամշակույթի կրողները ռևանշ են վերցնում:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմդժարիան հայտարարել է, որ Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում կատարած ուսումնասիրությունները պարզել են, որ ՔԿՀ-ներում վերադարձել է «նայողների» ինստիտուտը:
Հայաստանը հստակ քայլեր է անում այդ և քրեական այլ հասկացությունների վերացման ուղղությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: