Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Այս Ազգային ժողովին հեղափոխական ընդդիմությունն է պակասում. Մակունց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

– Եթե ԱԺ անցած քառօրյայից որոշ դրվագներ հաշվի չառնենք, ի՞նչ եք կարծում, կարելի՞ է բնականոն համարել աշխատանքային մթնոլորտը:

– Կարծում եմ, որ բոլորս անխտիր պետք է աշխատենք ավելի բովանդակային քննարկումներ ունենալ և կենտրոնանալ հենց դրա վրա:

– Իսկ ինչո՞ւ չի ստացվում, հետաքրքիր է:

– Տարբեր պատճառներ կան դրա համար. կա սովորույթի համաձայն որոշակի մտքեր արտահայտելու պրակտիկա, որն այս գումարման ԱԺ-ում տեղ չպետք է ունենա, կա նաև այն պատճառը, որ արձագանքում ենք սուր ձևակերպումներին, որոնք անձնական տիրույթում են. սովորաբար «Իմ քայլը» արձագանքողի դերում է լինում այդ պարագայում:

– Բայց այդպիսի վարքագիծը պետք է հիմնավոր պատճառ ունենա, այսինքն՝ ինչու բուն գործով չզբաղվել, ուղղակի ինչ-որ աղմուկ, աժիոտաժ առաջացնել, որևէ միտում տեսնո՞ւմ եք այստեղ:

– ԱԺ նիստերի դահլիճում ինձ մոտ նույնպես այնպիսի տպավորություն է, որ շատ հաճախ ոչ թե գործ ունենք ընդդիմախոսության հետ, այլ ինչ-որ բան է տեղի ունենում, որը երբեք չես կարող անվանել ընդդիմախոսություն: «Իմ քայլը» խմբակցությունը՝ որպես քաղաքական մեծամասնություն, ողջունում է բովանդակային քննարկումները, որոնք վերաբերում են այն խնդիրներին, որոնք մտահոգություններ, տեսակետների բախում են առաջացնում: Մենք, իհարկե, պատրաստակամ ենք այդ ամեն ինչը պարզաբանելու և հանրությանը ներկայացնելու, բայց բացառապես մեր լիազորությունների տիրույթում:

– Բայց, հակառակ ձեր ասածի, ընդդիմությունը՝ մասնավորաբար «Լուսավոր Հայաստանը» ընդդիմությանը հարգանքով վերաբերվելու պահանջ է դնում ձեր առջև:

– Ես չեմ հակադրվում, իհարկե, հարգանքի մթնոլորտ պետք է լինի, բոլորս իրար նկատմամբ հարգանք պետք է ցուցաբերենք: Այսօր քննարկվող հարցի վերաբերյալ «Իմ քայլի» դիրքորոշումն այն է, որ մենք պատրաստակամ ենք և ողջունում ենք Քննիչ հանձնաժողով ստեղծել, բայց բացառապես կառավարման այն օղակում, որը լիազորված է դա անել, այս պարագայում դա ավագանին է: Ես առաջարկում եմ, որ այդ հանձնաժողովը ստեղծվի ավագանու դաշտում, ինչպես պահանջում է օրենքը: Ես այսօր ճեպազրույցի ընթացքում էլ խոստացա, որ եթե հանձնաժողովի ստեղծման համար «Լույս» խմբակցությանը չբավարարի ձայների քանակը, ապա «Իմ քայլի» ներկայացուցիչներին խնդրանքս կլինի ապահովել այդ ձայները, ինչին ի պատասխան՝ ինձ տեղեկացրին, որ եթե «Լույս» խմբակցությունը հայտ ներկայացնի, ձայների խնդիր չկա, միանգամից կստեղծվի Քննիչ հանձնաժողով: «Լուսավոր Հայաստանը» և «Լույսը» որևէ պատճառ չունեն հանձնաժողով չստեղծել հենց ավագանիում: Եթե իրենք կարծում են, որ իրենց թիմն ավագանիում բավարար ներուժ չունի իրականացնելու այդ քննությունը, ապա «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարող է իր ներուժը նույնպես ներդնել և օգնել գործընկերներին: Իսկ մենք այն կողմն ենք, որը շահագրգիռ է, որ եթե դեռևս հարցեր են մնացել, ամբողջությամբ բացահայտվեն, բայց հանձնաժողովն ստեղծվի այն կառույցում, որը լիազորված է դա անել, և չստեղծվեն վատ նախադեպեր:

– Ինչո՞ւ է ընդդիմությունը ուզում ԱԺ-ում ստեղծել հանձնաժողով և զբաղվել այդ հարցով, ո՞րն է հիմնական դրդապատճառը:

– Կարող եմ տարբեր վարկածներ ներկայացնել՝ տարբեր տեսանկյուններից, բայց ճիշտ կլինի զերծ մնամ:

– Նույն պահանջը ունի նաև ԲՀԿ-ն:

– «Լուսավոր Հայաստանը» բավարար չափով ձայներ չուներ, ԲՀԿ-ն տրամադրել է: Վարկածներից զերծ կմնամ, քանի որ շատ լարված մթնոլորտ է, չէի ուզենա ավելացնել ԼՀԿ-ի լարվածությունը: Ե՛վ խնդրահարույց, և՛ ոչ խնդրահարույց իրավիճակներում միշտ լավագույն լուծումը տալիս է օրենքը: Իհարկե, քաղաքական նպատակահարմարությունը չի կարող վեր դասվել օրենքից… Մի կողմից՝ իրավունքի ուժով ԱԺ-ում կարող է ստեղծվել Քննիչ հանձնաժողով, սակայն ՏԻՄ-երին սահմանադրական փոփոխությունների արդյունքում տրվել են բավականին մեծ լիազորություններ՝ ուժեղացնելու ՏԻՄ ինստիտուտը, ինչը մեզ հնարավորություն չի տալիս վերահսկողություն սահմանել ՏԻՄ-երի նկատմամբ, իսկ Քննիչ հանձնաժողովը վերահսկողական գործիք է, որը որևէ կերպ չի կարող գործել: Պետք չէ թերագնահատել ավագանու ինստիտուտը:

– …Հարգելի՛ Մակունց, մեծ հաշվով կա՞ ընդդիմության լայն ճակատ, ի՞նչ եք կարծում: Մեկ օր առաջ «Իմ քայլի» բանավեճը ԲՀԿ-ի հետ էր, այսօր՝ «Լուսավոր Հայաստանի» հետ, փոխանցումավազքի է նման: Հասկանալի է, որ ընդդիմությունը պետք է զբաղվի իշխանությանը քննադատելով և բանավեճով, բայց տրամաբանությունը մի փոքր այլ բան է հուշում: Դո՞ւք ինչ եք մտածում:

– Նախ տարվա առաջին քառօրյան է, հնարավոր է դա էլ է դեր խաղում, արձակուրդից հետո թարմ ուժերով ենք սկսել քառօրյան: Բայց ուրիշ բանի մասին եմ ցանկանում խոսել: 2019թ. ձևավորված ԱԺ-ի քաղաքական մեծամասնությունն այնպիսին չէ, ինչպիսին նախկինում է եղել, հետևաբար քաղաքական մեծամասնության նկատմամբ վերաբերմունքը նույնպես չի կարող լինել այնպիսին, ինչպիսին եղել է. նախկին մոտեցումները չեն բերում այն անհրաժեշտ նշաձողին, որ պետք է այսօր ունենա խորհրդարանը:

– Լենա Նազարյանի ձևակերպմամբ՝ «Լուսավոր Հայաստանն» ուղղակի խցանվել է անցյալում:

– Ես կարծում եմ, որ ընդդիմությունը շատ ավելի հեղափոխական պետք է լինի, քան այն թիմը, որը հեղափոխության արդյունքում եկել է իշխանության: Դա լինելու է ի շահ ՀՀ-ի և հենց այն քաղաքական թիմի, որը սահմանելու է նշաձողերը: Ի վերջո, մենք պետք է ունենանք բովանդակային քննարկումներ և այլընտրանքային տեսակետների բախում: Դա հենց այն է, ինչ պետք է տեսնենք ԱԺ-ում:

– Պետք է, բայց չենք տեսնում. խնդիրը դա է:

– Փորձենք լավատես լինել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում