Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

ԱՄՆ հարվածը կարծրատիպերին. Իսրայելը պատրա՞ստ է Երևանի հետ լուրջ հարաբերության

Նախագահ Արմեն Սարգսյանը, Երուսաղեմում մասնակցելով հրեական Հոլոքոսթի հիշատակին նվիրված Համաշխարհային ֆորումին, դրա շրջանակում հանդիպել է Իսրայելի խորհրդարանի նախագահին և զրույցի ընթացքում բարձրացրել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ ասելով, որ այդ հարցը պետք է վեր լինի քաղաքական այսրոպեական շահերից: Ինչպես է արձագանքել Իսրայելի խորհրդարանի նախագահը, պարզ չէ: Իսրայելի խորհրդարանում հայկական հարցը մի քանի անգամ խաղարկվել է՝ Թուրքիայի հետ խնդիրների ֆոնին, և հարցը մի քանի անգամ էլ պոպուլիստական խաղարկման է ենթարկել վարչապետ Նեթանյահուի որդին, դարձյալ, թերևս, նույն համատեքստում: Արդյոք Իսրայելը պատրա՞ստ է հայկական հարցին վերաբերել ոչ իբրև խաղ կամ խաղալիք, այլ որպես կարևոր քաղաքական գործոն, որը պահանջում է հարգանք և լրջություն:

Երևանը որոշում է կայացրել Իսրայելում բացել դեսպանատուն, թեև Իսրայելը շարունակում է Երևանում դեսպան չունենալը: Այն, որ հրեական պետությունը Հայաստանի համար կարևոր արտաքին քաղաքական ուղղություն է, կասկածից վեր է, սակայն, միևնույն ժամանակ, նույնքան կարևոր է նաև չափից շատ չջանալ այդ ուղղությամբ, Իսրայելի մոտ ոչ թե պատասխան, այսպես ասած, քայլ առաջացնելու, այլ մեծամտություն չխթանելու համար: Միևնույն ժամանակ, անկասկած է, որ ներկայիս ռեգիոնալ, աշխարհաքաղաքական իրողություններում Հայաստանն ու Իսրայելը ձեռք են բերում ընդհանուր շահերի և աշխատանքի նկատելի դաշտ, ու Երևանին մասնավորապես անհրաժեշտ է օգտագործել այն: Ընդ որում, այդ հանգամանքը հաճախ դիտարկվում է Իրանի մոտ որոշակի անբարյացկամ վերաբերմունք առաջացնելու ռիսկի համատեքստում, ինչը, անշուշտ, որպես այդպիսին, կարող է գոյություն ունենալ իբրև մտահոգություն, սակայն մյուս կողմից հայ-իսրայելական հարաբերությունը Երևանի համար կարող է դառնալ նաև Թեհրանի հետ աշխատանքի ուղղությամբ հնարավորությունների դաշտ: Հատկապես նկատի առնելով այն, որ Իրանը հայտարարել է ռեգիոնի արաբական մայրաքաղաքների հետ հարաբերության կարգավորման պատրաստակամության և ռեգիոնալ կայունությանն ուղղված որևէ նախաձեռնության միանալու մասին:

Այլ կերպ ասած, մերձավորարևելյան ռեգիոնում անվտանգության համակարգի վերափոխման գործընթացը շոշափելի է, և այդ իմաստով հարաբերությունների վեկտորները չպետք է դիտարկել լոկ ավանդական, այսպես ասած, կարծրատիպային չափումներով: Ավելին, մեծ հաշվով, 2020 թվականի մեկնարկին Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին հասցված ամերիկյան հարվածը հարված էր ռեգիոնալ անվտանգության հենց այդ «ավանդական»-կարծրատիպային պատկերացումներին: Այդ իմաստով, թերևս, համարժեք չեն նաև դիտարկումները, թե Իսրայելը բարձր մակարդակով ներկայացված չի եղել 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ըստ այդմ՝ Հոլոքոսթի հիշատակի 75-րդ տարելիցի առնչությամբ Իսրայելում Հայաստանի մասնակցությունը պետք է լիներ համարժեք: Ի վերջո, աշխարհաքաղաքականության և ռեգիոնալ դերակատարության հարցերը չպետք է դիտարկվեն պարզ «հայելայնության» տրամաբանության մեջ, և այդ առիթով, ի դեպ, արժե հիշատակել տասնամյակների վաղեմության հանգամանք: Արցախի պատերազմի օրերին Թուրքիայի նախագահ Օզալի հուղարկավորությանը Երևանը մասնակցել էր նախագահ Տեր-Պետրոսյանի մակարդակով, այդպիսով հարուցելով թե՛ Թուրքիայի, թե՛ երրորդ այլ երկրների որոշակի զարմանքը, որովհետև այդ մակարդակի մասնակցությունը համարժեք չէր առկա իրավիճակին ու Թուրքիայի հռետորաբանությանն ու վարքին: Բայց այդ մասնակցությունն ի զորու եղավ շոշափելի դեր խաղալ մի շարք դիվանագիտական հարցեր լուծելու առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում