ԱՄՆ Փիթսբուրգ քաղաքում ամենամյա բարեգործական ակցիայի շրջանակում սառցե տուն է կառուցվել: Ակցիայի նպատակը հասարակության ուշադրությունն աղքատների խնդիրների վրա հրավիրելն է՝ հայտնում է Trib Total Media-ը:
Կազմակերպիչը Dollar Energy հիմնադրամն է, ակցիան կրում է «Սառչի՛ր հանուն ջերմության» խորագիրը: Հիմնական նպատակը տարվա ցուրտ եղանակից պատսպարվելու հնարավորություն չունեցող մարդկանց օգնելն է:
«Մենք հրավիրում ենք սառցե տանը «սառչելու հանուն ջերմության» և օգնելու մեր տարածաշրջանում մեծ թվով ընտանիքների, որոնք պայքարում են ջեռուցման սակագների նվազեցման համար»,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Չադ Քուինը: Տունը
Շինությունը հնարավոր է վարձակալել ժամանակավորապես, քանի որ այն, ամենայն հավանականւթյամբ, ուրբաթ օրն արդեն կհալչի: Հավաքված գումարը կազմակերպությունը կփոխանցի ակցիայի գործընկեր կազմակերպություններին, որոնք կբաշխեն միջոցներն ու կօգնեն կարիքավորներին՝ մարելու պարտքերը։
93 քմ տարածքով սառցե տան կառուցման համար երեք օր է պահանջվել, նախապատրաստական աշխատանքները տևել են 6 ամիս: Այն կազմված է 136 կգ կշռող սառցե 249 կտորներից: Տունը ունի հյուրասենյակ, ննջասենյակ, լոգարան, ճաշասենյակ:
Իսկ այցելուների համար բակում ժամանցային միջոցառումներ են կազմակերպվել:
Դրամահավաքը մեկնարկել է հունվարի 23-ին և կավարտվի 24-ին: