Ահաբեկիչները տանկերով նոր գրոհ են սկսել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի դեմ՝ ստիպելով նրան նահանջել: Այս մասին հաղորդվում է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մամլո հաղորդագրության մեջ՝ գրում է lenta.ru-ն։
Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ քաղաքում հարձակումն իրականացրել են «Թուրքեստանի իսլամական կուսակցության» և «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի զինյալները։ Արդյունքում, կառավարական զորքերը կորուստներ են ունեցել․ կան տասնյակ զոհեր, նրանք ստիպված են եղել լքել Իդլիբի էսկալացիոն գոտու հարավարևելյան մասը: