Wednesday, 24 04 2024
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է

Կիևյանցի Օծային և Զեյթունցի Կարոտիկին ճանաչել եմ որպես Լևոն Սարգսյանի ընկերներ․ Մարտի 1-ի գործով վկա

«Առաջին լրատվական»-ը հրապարակում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա Ա․ Ա․-ի ցուցմունքը։

Նշեմ, որ Լևոն Սարգսյանը, 2008թ․ լինելով Ազգային ժողովի պատգամավոր, ուներ մոտ 10 ախրանիկներ, ովքեր պահում էին ինչպես նրա անվտանգությունը, այնպես էլ տան անվտանգությունը։ Նրանց բոլորին դեմքով ճանաչել եմ, իսկ մականուններով հիշում եմ Շանթին, Բուլոյին, Գրուզինին, որի անունը Հրաչ էր, Քյավառին, ովքեր, իմ իմանալով, ոստիկանությունում գրանցված աշխատակիցներ էին։ Լևոնի հետ էր հաճախ գտնվում նաև Գայդ մականվամբ Արմենը, ինչպես նաև նրա ազգականներից Կարեն Գասպարյանը, որը հետագայում մահացել է, քանի որ առողջական խնդիրներ ուներ։

2008թ․ մարտի 1-ին՝ առավոտ ժամը 11․00-ի սահմաններում, ես ու Արթուրը գնացել էինք Սուրենենց հայաթ՝ Թումանյան փողոց, որպեսզի նրա հետ գնայինք բժշկի, քանի որ Սուրոն ինչ-որ խնդիրներ ուներ՝ առողջականի հետ կապված։ Սուրոն, մոտենալով մեզ, հարցրեց․«Խաբա՞ր եք Լյովից»՝ նկատի ունենալով իր աներձագ, ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանին։ Մենք տեղեկություն չունենալով՝ ասացինք, որ նրանից խաբար չենք։ Սուրոն ասաց, որ Լևոնի տնեցիք անհանգստացել են, քանի որ նա գիշերը տուն չի գնացել։ Սուրոն մի քանի անգամ փորձեց կապվել Լևոնի հետ, սակայն նա զանգերին չէր պատասխանում։ Հետո զանգեց նրա ախրանեքից ինչ-որ մեկին, որը Սուրենին ասաց, որ գտնվում են կառավարության շենքի մոտ, իսկ Լևոնը գտնվում է շենքի ներսում։ Քանի որ նա գիշերը տուն չէր գնացել, ուստի որոշեցինք ոտքով գնալ հրապարակ, Լևոնին տեսնել, իմանալ, թե ինչ կա-չկա։ Երեքով իջանք Հանրապետության հրապարակ, որտեղ, իմ հիշելով, կառավարության դիմացի կամ կողքի մասում տեսանք Լևոն Սարգսյանի ախրանի տղերքին։ Այնտեղ էր գտնվում նաև «Մերսեդես Ջի» կլասի ավտոն ու նրան ուղեկցող 2 ավտոները, եթե չեմ սխալվում՝ «Նիսան» մակնիշի էին։ Հարցուփորձ արինք, թե ինչ կա-չկա, ինչու են այնտեղ կանգնել, ասացին, որ Լևոն Սարգսյանը մտել է կառավարության շենք, իրենք էլ նրան են սպասում։ Նրանք ասին, որ նախագահական ընտրությունների հետ կապված բողոքի ցույցերի պատճառով լարված իրավիճակ է։ Նշեմ, որ այդ ժամանակ Հանրապետության հրապարակում գտնվում էին տարբեր իրավապահ համակարգի ծառայողներ, ոստիկաններ, սակայն նրանք ինձ մոտ չեն տպավորվել, չեմ կարող ասել, թե ինչ ծառայության ոստիկաններ էին։

Մոտ 1 ժամ կառավարության շենքի մոտ կանգնած խոսել ենք, որից հետո տեսա, որ կառավարության շենքի կողմից մեզ մոտեցավ ինչ-որ տղամարդ, որը Լևոնի ախրանեքին հարցրեց, թե արդյո՞ք Լևոն Սարգսյանի տղերքն են, որոնք դրական պատասխան տվեցին։ Այդ տղամարդն ասաց, որ իր հետևից գնան՝ ասելով, թե պետք է համազգեստ ստանան։ Լևոնի ախրանայի տղաները գնացին այդ տղամարդու հետևից, իսկ ես, Սուրենը և Արթուրը նույնպես նրանց հետևից գնացինք՝ մտածելով, որ Լևոն Սարգսյանն է այդ տղամարդուն ուղարկել մեր հետևից։ Քայլելով գնացինք կառավարության շենքի հետև, որտեղ ինչ-որ փակ տանիքով գրուզավոյ ավտո էր կանգնած, որի համարներին ուշադրություն չեմ դարձրել, իսկ մակնիշը չի տպավորվել։ Կառավարությունից դուրս եկած և մեզ ուղեկցած տղամարդն ասաց, որ պետք է զինվորական համազգեստ ստանանք, զգեստափոխվենք և խմբով գնանք դեպի Շահումյանի հրապարակ, որպեսզի այնտեղ հավաքված ժողովուրդը չկարողանա առաջ գալ, տեսնեն, որ ուժային ծառայողները շատ են և հեռանան այնտեղից։ Մենք ասացինք, որ առանց զինվորական համազգեստի էլ կարանք գնալ այնտեղ, բայց նա ասաց, որ պարտադիր հագնենք, որպեսզի տարբերվենք ժողովրդից։ Այդ բեռնատարի մեջ գտնվող մեկ այլ տղամարդ մեզ տրամադրեց զինվորական համազգեստներ, և ես, իմ հիշելով, վերցրեցի միայն ֆորմայի վերխը ու իմ հագած շորերի վրայից գցեցի վրես։ Ընկերներս, իմ հիշելով, նույնպես միայն ֆորմայի վերևի հատվածը հագան իրենց հագուստների վրայից, սակայն չեմ հիշում, թե արդյո՞ք մեր հագի կուրտկեքը հանեցինք այդ պահին, թե՞ ոչ։ Իսկ Լևոնի ախրանայի տղաների մի մասը, եթե չեմ սխալվում, փոխվեցին և հագան համազգեստը։ Դրանից հետո մոտ 10 հոգով ոտքով գնացինք դեպի Շահումյան հրապարակ, որտեղ գտնվում էին ոստիկանական մեծ թվով ծառայողներ, նրանք փակել էին մուտքը դեպի Հանրապետության հրապարակ տանող ուղղությամբ։ Մենք գտնվել ենք հրապարակում, ապա հետ եկել դեպի Կենտրոնական բանկի մոտակայք։ Մեր դիմաց ցուցարարներ չեն գտնվել, ինչ-որ դեպք մեր ներկայությամբ չի եղել։

1-2 ժամ այնտեղ գտնվելուց հետո՝ ցերեկը ժամը 16-ի սահմաններում, Լ․ Սարգսյանը զանգահարել է իր ախրանայի տղաներից ինչ-որ մեկին և հետ կանչել կառավարության շենքի մոտ, որից հետո մենք հետ ենք գնացել կառավարության շենքի մոտ։ Որոշ ժամանակ անց նկատեցինք, որ Լևոն Սարգսյանը, ջղայնացած վիճակում հեռախոսով խոսելով, դուրս եկավ կառավարության շենքից և նկարագրում էր, որ այնտեղ տղամարդկանցով են գտնվել, ինչ-որ բան է պատմել և այդ ընթացքում քննվել, իսկ Միքայել Հարությունյանը դիտողություն է արել հայհոյելու համար, որին էլ նա պատասխանել է, ու ինչ-որ վիճաբանություն է եղել նրանց միջև։ Նա հեռախոսով խոսելիս «Արգամիչ» անունն էր տալիս, որից էլ հասկացանք, որ խոսում է Հովիկ Աբրահամյանի հետ, որի հետ Լևոնը մտերիմ հարաբերությունների մեջ էր գտնվում, և Սարգսյանը Աբրահամյանին ասում էր, որ «Շեֆին» ճիշտը ներկայացնի, որ իր վրա «բոչկա չգլորեն, մուտիտ չանեն», իսկ «Շեֆով» նա դիմում էր Սերժ Սարգսյանին։ Խոսակցության այլ մանրամասներ ես չեմ հիշում, ինձ թույլ չեմ տվել հետո այդ մասին Լևոնին ինչ-որ բան հարցնել, իսկ նա նույնպես այդ մասին մեզ ոչինչ չի հայտնել։ Խոսակցությունից այն հասկացա, որ Լևոնը կառավարության շենքում հայհոյանքի հետ կապված վիճաբանել էր պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ, որի մանրամասներից տեղյակ չեմ։ Լևոնը մեզ տենալով՝ հարցրեց, թե ինչ են անում այնտեղ, Սուրենը պատասխանեց, որ տնեցիք անհանգստացել են, եկել են իմանան, թե ինչ է եղել։ Դրանից հետո ես, Սուրենը և Արթուրը մեր հագի զինվորական ֆորմայի վերխերը թողել ենք այնտեղ, իմ հիշելով՝ Լևոն Սարգսյանի ախրանեքի մոտ և ոտքով հեռացել ենք կառավարության շենքի մոտից։ Հաջորդ առավոտյան լուրերից տեղեկացել եմ, որ բախումներ են տեղի ունեցել ժողովրդի և իրավապահ մարմինների ծառայողների միջև, որի արդյունքում զոհեր և բավականին վիրավորներ են եղել, իսկ թե կոնկրետ որտեղ ինչ իրադարձություն է տեղի ունեցել, տեղյակ չեմ։

Հարց- Հայտնեք, թե ով է եղել այն անձնավորությունը, որը դուրս է եկել կառավարության շենքից, Ձեզ ուղեկցել բեռնատար ավտոմեքենայի մոտ և հայտարարել, որ պետք է զինվորական համազգեստ ստանաք ու գնաք դեպի Շահումյանի հրապարակ։ Արդյոք ճանաչո՞ւմ եք այդ անձնավորությանը, թե՞ ոչ, եթե այո, ապա հայտնեք նրա մասին Ձեր ունեցած հնարավոր տվյալները, միաժամանակ նկարագրեք նրան։

Պատասխան- Ես այդ անձնավորությանը չեմ ճանաչել, նրա արտաքինը իմ մեջ չի տպավորվել ու չեմ կարող նկարագրել նրան, միայն հիշում եմ, որ միջին տարիքի ինչ-որ տղամարդ էր, սակայն այլ մանրամասներ չեն տպավորվել, նրա մասին ոչինչ չեմ կարող հայտնել։

Հարց- Եթե Դուք, Սուրեն Ղազարյանը, Արթուր Գասպարյանը, ինչպես նաև Սարգսյանի թիկնազորի անդամները, Զինված ուժերի զինծառայողներ չէիք հանդիսանում, ապա ո՞րն էր նպատակը, ինչո՞ւ համաձայնվեցիք, որպեսզի կրեք զինվորական համազգեստ և գնաք Շահումյանի հրապարակ։

Պատասխան- Մենք համաձայնվել ենք կրել զինվորական համազգեստ, քանի որ համոզված էինք, որ Լևոն Սարգսյանի իմացությամբ է դա կատարվում, նա էր ուղարկել, ուստի համաձայնվել ենք հագնել։ Բացի դրանից՝ այդ տղամարդն ասաց, որ հագնենք համազգեստը, որպեսզի քաղաքացիներից տարբերվենք, մենք էլ մեխանիկորեն հագել ենք այն։

Հարց- Հնարավորինս նկարագրեք այն բեռնատարը, նրա գտնվելու վայրը, որտեղից ստացել եք զինվորական համազգեստը։ Այն ի՞նչ մակնիշի, ի՞նչ համարանիշի ավտոմեքենա էր, ի՞նչ տարբերանշաններ կային դրա վրա։

Պատասխան- Բեռնատար ավտոմեքենան, որտեղից ստացել ենք զինվորական ֆորման, կանգնած էր կառավարության շենքի հետևի մասում, որքան հիշում եմ՝ Հանրապետական կուսակցության շենքի դիմացի մասում, հստակ տեղը չեմ կարող նկարագրել։ Ավտոմեքենայի վրա ինչ-որ նշաններ ես չեմ տեսել, դրա մակնիշը և համարանիշները ինձ մոտ չեն տպավորվել, չեմ կարող ասել, թե ինչ ավտոմեքենա էր, սակայն բեռնատար էր, այսպես ասած, բորտավոյ ավտո էր, սակայն այլ մանրամասներ չեմ կարող հայտնել։

Հարց- Հայտնեք, թե ինչպես կառավարության շենքի մոտ գնալիս, այնպես էլ Շահումյանի հրապարակում Դուք, Սուրեն Ղազարյանն ու Արթուր Գասպարյանը զենքեր կրե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ զենքեր եք կրել, ովքե՞ր են ձեզ զենքեր հանձնել։ Միաժամանակ հայտնեք, թե Լևոն Սարգսյանի թիկնազորի անդամները զենքեր ստացե՞լ են, թե՞ ոչ։

Պատասխան- Ես կառավարության շենքի մոտ գնալիս կամ Շահումյանի հրապարակ գնալիս զենք չեմ կրել ու ոչ ոքից զենք չեմ ստացել։ Զենք չի գտնվել նաև ընկերոջս՝ Արթուր Գասպարյանի մոտ, իսկ Սուրենի մոտ հնարավոր է՝ եղած լիներ նրա անձնական ատրճանակը, որի մոդելը չեմ հիշում։ Ո՛չ Սուրենը, ո՛չ էլ որևէ մեկն իմ ներկայությամբ զենք չի օգտագործել։ Ինչ վերաբերում է Լևոն Սարգսյանի թիկնազորի անդամներին, ապա նրանք, իմ իմանալով, ունեցել են ծառայողական անձնական զենքեր, սակայն իմ ներկայությամբ նրանցից ոչ ոք զենքով չի կրակել։

Հարց- Ձեզ ի՞նչ է հայտնի, ի՞նչ բովանդակությամբ խոսակցություն է եղել ՀՀ կառավարության շենքում Լևոն Սարգսյանի և այդ ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի միջև, ովքե՞ր են այդ վիճաբանությանը ներկա գտնվել։

Պատասխան- Ես տեղյակ չեմ ու չեմ կարող ասել, թե ինչ բովանդակությամբ խոսակցություն է եղել Լևոնի և պաշտպանության նախարարի միջև, չգիտեմ ու չեմ կարող ասել նաև, թե ովքեր են ներկա գտնվել այդ խոսակցություններին։ Ընդամենը տեսել և լսել եմ, որ Լևոն Սարգսյանը հեռախոսով խոսել է Հովիկ Աբրահամյանի հետ, այլ մանրամասներից տեղյակ չեմ։

Հարց- Ի՞նչ է Ձեզ հայտնի 2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումների կողմից ցուցարարների հետ բախվելու, ցուցարարների ուղղությամբ կրակոցներ արձակելու, անձանց մահվան կամ վիրավորում ստանալու դեպքերի վերաբերյալ։

Պատասխան- Ես այդ մասին տեղեկություններ չունեմ, ոչինչ չեմ կարող հայտնել։

Հարց- 2008թ․ դրությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին և նրա թիկնազորի անդամներին ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, ի՞նչ հարաբերությունների մեջ եք գտնվում նրանց հետ։

Պատասխան- Ես անձամբ Ռուբեն Հայրապետյանին կամ նրա ախրանայի տղաներին չեմ ճանաչել ու չեմ ճանաչում, միայն տեղյակ եմ, որ Ռուբեն Հայրապետյանը ԱԺ պատգամավոր է, ինչպես նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էր։ Նրա ախրանայի տղաներից ոչ ոքի չեմ ճանաչում, տեղեկություն չունեմ, թե ովքեր են, ոչինչ այդ կապակցությամբ չեմ կարող հայտնել։

Հարց- 2008թ․ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, ինչպես նաև Շահումյանի հրապարակ գնալիս ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին և նրա թիկնազորին տեսե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա խնդրում եմ նկարագրել նրանց գործողությունները։

Պատասխան- 2008թ․ մարտի 1-ին Հանրապետության հրապարակ, ինչպես նաև Շահումյանի հրապարակ գնալիս ես Ռուբեն Հայրապետյանին կամ նրա թիկնազորի անդամներին չեմ տեսել և որևէ գործողություն չեմ կարող նկարագրել։

Հարց- Կիևյանցի Օծա և Զեյթունցի Կարոտիկ մականուններով անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա նրանք ի՞նչ հարաբերությունների մեջ են գտնվում Լևոն Սարգսյանի հետ։

Պատասխան- Կիևյանցի Օծային և Զեյթունցի Կարոտիկին ճանաչել եմ որպես Լևոն Սարգսյանի ընկերներ, Կիևյանցի Օծայի անունը Արծրուն էր, իսկ Զեյթունցի Կարոտիկինը՝ Կարո, սակայն ես անձամբ նրանց հետ մտերիմ չեմ եղել, տեսնելիս բարևել ենք միմյանց։

Հարց- 2008թ․ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, Կիևյանցի Օծա և Զեյթունցի Կարոտիկ մականուններով անձանց տեսե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա նկարագրեք նրանց գործողությունները։
Պատասխան- 2008թ․ մարտի 1-ին ես Կիևյանցի Օծային և Զեյթունցի Կարոտիկին Հանրապետության հրապարակում կամ կառավարության շենքի մոտ չեմ տեսել։

Հարց- Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Լևոն Սարգսյանի թիկնազորի անդամները, այդ թվում նաև Ձեր կողմից նշված անձինք, այդ ժամանակվա ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամների, ինչպես նաև Լևոն Սարգսյանի կողմից կանչված քրեական հեղինակություն Կիևյանցի Օծա և Զեյթունցի Կարոտիկ մականուններով անձանց հետ Ադամյան փողոցում՝ ՀՀ կառավարության շենքի դարպասների հարակից տարածքում, «Վազ 2107» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայի բեռնախցիկից ստացել են զինվորական համազգեստներ և հրազեն, ապա Շահումյան հրապարակից անցնելով ոստիկանական պատնեշը՝ քայլել են դեպի Երևան քաղաքի Լեո-Պարոնյան փողոցների ուղղությամբ և տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում (բախումների, թալանի, ավտոմեքենաների հրկիզման) ակտիվ գործողություններ կատարել։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Պատասխան- Ես նման տեղեկություններ չունեմ, այդ կապակցությամբ որևէ բան հայտնել չեմ կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում