Թուրքիան հանդես է գալիս Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդունելու օգտին: Այս հայտարարությամբ հունվարի 23-ին հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) շրջանակում ելույթ ունենալով «ՆԱՏՕ-ի ապագան» դիսկուսիոն նստաշրջանում՝ տեղեկացնում է TASS-ը:
«Ես չեմ հասկանում՝ ինչու մենք Վրաստանին չհրավիրեցենք (ՆԱՏՕ) կամ Վրաստանի համար չգործարկեցինք ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլանը,-ընդգծել է նա:-Վրաստանը մեր կարիքն ունի, և մեզ հարկավոր է նման դաշնակից: Այդ կապակցությամբ Թուրքիան գտնում է, որ (դաշինքը) պետք է ընդլայնվի, Իսկ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ պետություն»:
Չավուշօղլուն ավելի վաղ Bild թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիան լիովին պաշտպանում է Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այն դեպքում, երբ Գերմանիան և Ֆրանսիան շրջանցում են այդ թեման Ռուսաստանի հետ հարաբերությունները չսրելու համար: