Լուրեր
Կրակոցներ՝ Երևանի սրտում. Որոշ ուժեր անում են ամեն ինչ արյուն թափելու համար. Արման Բաբաջանյան
  • 16:54
  • 2020-01-23
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:

«Ժամեր առաջ կրակոցներ են հնչել Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցում»,- հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Դատապարտելով տեղի ունեցածը և համարելով լրջագույն ահազանգ ՀՀ իրավապահ մարմիններին՝ նա հավելեց. «Այդ նույն շենքում տեղակայված են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը և նրա անվան հետ կապվող հեռուստատեսությունը»:

Պատգամավորի խոսքով՝ այս հանցագործությունը շատ  նման է ահաբեկչության. «Այս կրակոցները պետք է ահազանգ լինեն ՀՀ իրավապահ մարմինների համար: Այս իրավիճակն անցնում է թույլատրելիի բոլոր սահմանները: Սթափվե՛ք, պարոնայք»:

Արման Բաբաջանյանը այս ամենի համատեքստում կրկին շատ կարևոր է համարում դատական բարեփոխումները:

«Որոշ ուժեր անում են ամեն ինչ արյուն թափելու համար: Սա ոչ միայն ներքին, այլև արտաքին անվտանգությանն ուղղված մարտահրավեր է՝ ընդդեմ ՀՀ անկախության և ինքնիշխանության»,- ընդգծեց Արման Բաբաջանյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *