Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն. Նիդերլանդներն ընդլայնում է համագործակցությունը ՀՀ-ի հետ

Նիդերլանդների թագավորությունը կարևորում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, կոռուպցիայի դեմ պայքարը: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին նշեց Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը:

«Հետաքրքիր ժամանակաշրջան է ձեր երկիր այցելելու համար: Ողջունում եմ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը, բարեփոխումները: Մենք տրամադրված ենք խորացնել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները: Երևանում բացվելու է Նիդերլանդների դեսպանատունը: Սա առանցքային քայլ է հետագայում ավելի ընդլայնելու մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասաց Ստեֆ Բլոկը: Նա ընդգծեց տարբեր հարթակներում ու ձևաչափերով Հայաստանի ու Նիդերլանդների համագործակցության փորձն՝ ավելացնելով, որ այժմ պետք է կենտրոնանալ ապագայի անելիքների վրա:

ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը երկկողմ հարաբերություններում կարևորեց տնտեսական համագործակցությունը: Նա նշեց, որ այս համատեքստում հանդիպում է ունեցել մի շարք գործարարների հետ, որոնք ովքեր նաև գործունեություն են ծավալում Հայաստանում: Ստեֆ Բլոկը տպավորված է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած առաջընթացով: Նա նշեց, որ մեծ ներուժ կա գյուղատնտեսության ոլորտում համագործակցելու տեսանկյունից: Նիդերլանդներն այս ոլորտում լուրջ առաջընթաց ունի և կարող է փոխանցել իր փորձը, հատկապես ջերմոցների կառավարման հարցում:

Անդրադառնալով Հայաստանի վիզայի ազատականացմանը՝ Ստեֆ Բլոկը նշեց, որ դա եվրոպական գործընթաց է, ԵՄ-ն պետք է հաստատի ու գնահատի այն առաջընթացը, որը կատարվել է Հայաստանում:

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարը կարևորեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները: Այս ոլորտում նույնպես Նիդերլանդները պատրաստ է կիսել իր փորձը:

Այս հարցի հետ կապված ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ավելացրեց, որ մարդու իրավունքների օրակարգը Հայաստանի համար կարևոր ուղղություններից է բոլոր հարթություններում:

«Նկատի ունեմ միջազգային հարաբերություններում, միջազգային ներգրավվածության մեջ: Գիտեք, որ մենք հիմա Մարդու իրավունքների խորհրդի անդամ ենք, դրանից բացի համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որտեղ մարդու իրավունքները գերակա ուղղություններ են, օրինակ, Եվրոպայի խորհուրդը: ԵՄ-ի հետ ունենք այդ բնագավառում կարևոր օրակարգ, ՄԱԿ-ում: Նշեմ, որ այս տարիների ընթացում ունենք ձևավորված լավ համագործակցություն Նիդերլանդների հետ: Ուզում եմ ընդգծել Նիդերլանդների շարունակական աջակցությունը»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում