Հունվարի 19-ից ամենաքիչը 10 մարդ է մահացել Իսպանիայում «Գլորիա» փոթորիկի հետեւանքով: Այս մասին հայտնում է El Mundo-ն:
Ըստ թերթի տեղեկությունների, եւս 4 մարդ համարվում են անհետ կորած:
Բացի դրանից հաղորդվում է տասնյակ տուժածների մասին:
Ճշտվում է, որ փոթորիկը ուղեկցվել է ուժեղ քամով, ձյունաբքով եւ անձրեւներով, որն էլ պատճառ է դարձել, որ փոթորիկն Իսպանիայում ամենաուժեղը լինի վերջին տարիների ընթացքում:
Նախագահ Պեդրո Սանչեսը պետք է այցելի ամենատուժած վայրերը հունվարի 23-ին: