Ոստիկանությունը ժամը 14:45-ին ահազանգ է ստացել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքի ներսում կրակոցների մասին: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա հայտնեց, որ դեպքի վայրում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև իրավապահ այլ կառույցների աշխատակիցներ: Նախնական տեղեկություններով՝ կրակոցներից տուժածներ չկան, տեղեկատվությունը ճշտվում է:
«Արմենպրես»-ի տեղում աշխատող թղթակիցը հայտնում է, որ պլազայի առաջին հարկում միջադեպի պահին գտնվել են այլ անձինք, որոնց վիճակի կամ պատանդառված լինելու վերաբերյալ տեղեկությունները «Արմենպրես»-ը փորձում է ճշտել: