Կա կարծիք, որ Հայաստանի իշխանությունների առջև ծառացած կարևորագույն մարտահրավերը հասարակության հավատի ու վստահության վերականգնում է պետական ինստիտուտների նկատմամբ: Հեղափոխությունից հետո հույս կար, որ սա թերևս հեշտ ուղղվելիք հարց պետք է որ լինի, քանի որ Սերժ Սարգսյանին մերժելուց զատ թվում էր թե մերժվել է նաև նրա կողմից ստեղծված համակարգն՝ իր բոլոր դրսևորումներով։ Հեղափոխությունից գրեթե 2 տարի հեղափոխական իշխանությանը հաջողվել է արդյո՞ք իրականացնել այնպիսի արմատական, համակարգային փոփոխություններ պետական կառավարման համակարգում, որոնք իսկապես թույլ կտային պնդել, թե հեղափոխության ձեռքբերումները և մասնավորապես ժողովրդավարությունը ՀՀ-ում այլևս անշրջելի են և այլընտրանք չունեն։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Վահրամ Թոքմաջյանի հետ: