Saturday, 22 06 2024
00:00
«Պուտինի այցն Ասիա Վաշինգտոնի ամենավատ մտավախությունների իրականացումն էր». ԱՄՆ դեսպան
23:57
Ռումինիան որոշել է ստեղծել սեփական անօդաչու թռչող սարք
23:55
Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են գործարքներում ազգային արժույթներին անցնելու հարցը
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
23:30
Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը
Հակոբ Արշակյանն ու Ուան Յենլին կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը
«Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն էին հայտնում կառավարության կատարած աշխատանքից»․ նախարար
Գազայի հատվածում գնդակոծվել է Կարմիր խաչի գրասենյակը
Արցախի «կրոնապետությու՞ն»
Հանրաքվեն դրական ընկալում կունենա Արևմուտքում. լավ գաղափար է՝ անկախ ինտեգրման արագությունից
Շատ ավելի ռիսկային է մնալը Ռուսաստանի անվտանգային համակարգում․ դեպի Արևմուտք շրջադարձն անհրաժեշտ է
21:45
Հոլոքոստը վերապրած 102-ամյա կինը` Գերմանիայի Vogue-ի շապիկի աստղ
Ո՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսը
ԿԳՄՍ նախարարության և Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ Երևանում նշվել է Յոգայի միջազգային օրը
Փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված հարցը
Կարևորվել է ուղիղ օդային չվերթների գործարկումը․ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում է
20:30
Մեքսիկայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 155-ի
20:15
Հռոմի պապն ու ՌԴ դեսպանը քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկները
Արագածի տարածաշրջանում կատարվում են գծանշման աշխատանքներ
ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ
Ադրբեջանը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
19:15
Ղազախստանից զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համար
ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոններ փակման դեպքում Մոսկվան համարժեք պատասխան կտա. Զախարովա
18:45
Ամերիկյան ավիակիր նավը ժամանել է Հարավային Կորեա՝ զորավարժություններ անցկացնելու
18:30
Իտալիայի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել. մահացածների մեջ կան անչափահասներ
18:15
Իրաքը ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի որոշումը
Բաքվում՝ Իրանի «ղաջարական իմպերիային» սպասելիս
Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից
Caesar-ը իրեն լավագույնս է դրսևորել Ուկրաինայում. հեշտ և արագ յուրացվող զինատեսակ է
Վիլեն Գաբրիելյանը կգործուղվի Նյու Յորք

Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից

Հայաստանի ու Նիդերլանդների Թագավորության առևտրատնտեսական կապերը վերընթաց կերպով աճում են: Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ համատեղ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա տեղեկացրեց, որ Ստեֆ Բլոկը Հայաստան է ժամանել Երևանում Նիդերլանդների դեսպանության մոտալուտ բացման և ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ կատարելիք այցին ընդառաջ:

«Ուրախ եմ արձանագրել, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, սա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Հայաստան: Այս զարգացումները վկայում են, որ հայ-նիդերլանդական հարաբերությունները, փոխշահավետ համագործակցությունը նոր թափ են ստացել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո: Այս փաստն ամրագրված է պատմության մեջ աննախադեպ իրողությամբ, երբ Նիդերլանդների օրենսդիր մարմինը գրեթե միաձայն որոշում կայացրեց դիմելու կառավարությանը ՀՀ-ում դեսպանություն բացելու համար»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանում դեսպանություն բացելու Նիդերլանդների որոշումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց առևտրատնտեսական ցուցանիշների դրական միտումները: Մասնավորապես, Հայաստանից Նիդերլանդներ արտահանումը մեկ տարվա կտրվածքով երկնիշ աճ է արձանագրել՝ մոտ 26 տոկոս: Ընդհանուր առմամբ, առևտուրը վերջին տարվա ընթացքում աճել է 9.2 տոկոսով:

Հայաստանում առկա փոփոխությունները, ինչպես նաև դարավոր մշակույթը մեծ հետաքրքրություն են առաջացրել Նիդերլանդների քաղաքացիների համար: Մեկ տարվա կտրվածքով Նիդերլանդներից Հայաստան այցելուների թիվը շեշտակիորեն աճել է, մոտավորապես, աճը կազմում է 23 տոկոս: Նախարարը համոզված է, որ այս ոլորտն առավել կզարգանա ուղիղ չվերթի բացման պարագայում:

Հայաստան-Նիդերլանդներ միջպետական հարաբերություններում կարևոր դեր է վերապահված խորհրդարանական համագործակցությանը: 2019 թվականի հոկտեմբերին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցելություն կատարեց Նիդերլանդներ, որի ընթացքում ձևավորվեց Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակը՝ բաղկացած քաղաքական, գործարար, մշակութային և գիտության գործիչներից:

Նախարարի խոսքով, մեծ ներուժ կա տնտեսական ոլորտում, խոսքը գյուղատնտեսության, թափոնների վերամշակման, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության բնագավառների մասին է: Նախարար Մնացականյանը հատկանշական համարեց այն, որ ապօրինի միգրացիայի դեմ պայքարում հայ-նիդերլանդական համագործակցությունն օրինակելի է: Հայաստանն այդ ոլորտում Նիդերլանդների հետ արդյունավետ փոխգործակցող երկրների շարքում առաջատար տեղ է զբաղեցնում:

«Մեր երկկողմ հարաբերությունները կարևորվում են նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության տեսանկյունից: Նախորդ տարվա վերջին Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատները հինգ օրվա տարբերությամբ միաձայն վավերացրեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սա վկայում է ԵՄ-ի հետ մեր փոխգործակցության խորացմանը ԵՄ-ի հիմնադիր երկրներից մեկի՝ Նիդերլանդների կարևոր աջակցության մասին: Ուրախությամբ ենք արձանագրում երկու երկրների միջև մշակութային կապերի խորացումը: Նիդերլանդներում թարգմանված հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքիաթները զգալի հետաքրքրություն են առաջացրել նիդերլանդացի ընթերցողների շրջանում»,-ասաց նախարարը թարգմանված այդ գիրքը փոխանցելով Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին: Նախարար Մնացականյանը նաև հիշեցրեց, որ նախորդ տարի Նիդերլանդների տարբեր քաղաքներում հանդիսավորությամբ նշվեց Կոմիտաս վարդապետի 150-ամյակը:

«Գործընկերոջս հետ խոսեցինք նաև կանխարգելման օրակարգի և այն առաջ մղելու կարևորության մասին: Մեր երկու պետություններն ունեն նաև միջազգային հարթակներում համագործակցության հարուստ փորձ, և մենք պատրաստակամ ենք գործնական քայլեր ձեռնարկել՝ այն առավել զարգացնելու ուղղությամբ: Առկա է համագործակցության մեծ ներուժ խորացնելու արդարադատության գիտության, կրթության բնագավառներում: Այդ ուղղությամբ արդեն իսկ կյանքի են կոչվում համատեղ ծրագրեր: Մենք նախատեսում ենք ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ներառելով նոր բնագավառներ, օրինակ բնապահպանությունը»,-ասաց նա:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Ստեֆ Բլոկի հետ հանդիպմանն անդրադարձել են միջազգային օրակարգի հրատապ հարցերին: «Մենք համակարծիք ենք, որ բոլոր ներգրավված կողմերը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն իրավիճակի կայունացման և լարվածության թուլացման ուղղությամբ»,-հավելեց ՀՀ ԱԳ նախարարը:

ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ այցը ծրագրված է գարնանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում