Մոտ 450 զինյալներ Իդլիբում հունվարի 22-ի երեկոյան գրոհել են իշխանական զորքերի ուղղությամբ, որի արդյունքում 40 զինվոր սպանվել է: Այս մասին հայնում է ՏԱՍՍ-ը:
«Հունվարի 22-ին, մութն ընկնելուն պես «Իսլամական Թյուրքեստան կուսակցության» մոտ 200 զինյալներ 20 պիկապների, 1 տանկի, 2 ՀՄՄ-ի եւ 2 «ջիհադ-մոբիլների» ուղեկցությամբ հարձակվել են սիրիական իշխանական զորքերի դիրքերի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարձակումից առաջ զինյալները կրակել են բանակի դիրքերի ուղղությամբ ռեակտիվ համազարկային համակարգերով եւ անօդաչուներով: «Հարձակման պատճառով սիրիական բանակը ստիպված է եղել թողնել դիրքերը եւ նահանջել դեպի հարավ»: