Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որը Դեմոկրատական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահ դառնալու մտադրություն էր հայտնել, քաղաքական գովազդի վրա ծախսել է ավելի քան 250 մլն դոլար, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Ավելի վաղ Բլումբերգը հայտարարել էր, որ նախընտրական արշավի ժամանակ մտադիր է ծախսել 1 մլրդ դոլար:
Ըստ գործակալության, Նյու Յորքի նախկին քաղաքապետը քաղաքական գովազդի վրա արդեն ծախսել է 116 մլն դոլարով ավելի, քան իր դեկոկրատ-հակառակորդ Թոմ Ստեյերը, եւ ավելի քան 8 անգամ ավելի, քան Վերմոնտ նահանգի նահանգապետ Բերնի Սանդերսը:
Նաեւ նշվում է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, որը նպատակ ունի երկրորդ ժամկետի համար պայքարել, այս պահի դրությամբ քաղաքական գովազդի վրա ծախսել է 46 մլն դոլար: