Այսօր՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Խարհրդարանի դերը պետք է լինի մեր տեսիլքները տանող ճանապարհների մասին խոսելը: Երբ մենք խոսում ենք տարբեր ճանապարհների մասին, ի վերջո գտնում ենք լավագույն ճանապարհը: Իսկ եթե մենք ասում ենք՝ քո ընտրած ճանապարհը վատն է, մենք քարի նման կապվում ենք այդ ճանապարհով անցնող ուժի ոտքերից և չենք թողնում, որ այդ ուժը առաջ գնա»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Նա կոչ արեց այս պատմական հնարավորությունն օգտագործել ապագայի հետ տեսիլքները կապելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: